Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
12/06/2013 10:30
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծի քննարկումը: Հարցի վերաբերյալ պատգամավորները շարունակել են ներկայացնել իրենց տեսակետները:

Պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Զարուհի Փոստանջյանը դեմ են արտահայտվել  նախագծին՝ հիմնավորելով, որ ներկայացված չէ ոչ ծրագիր, ոչ աշխատանքների իրականացման ժամանակացույց, ուստի առաջարկել են դեմ քվեարկել  նախագծին:

Հարցի  կապակցությամբ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:   Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝  կառավարությունը ներկայացրել է մի  օրինագիծ, որն օգտակար եւ արդյունավետ է մեր պետության  բյուջեի համար,  ուստի խորհրդարանը  պարտավոր է  քննարկել եւ տալ համաձայնություն: ԱԺ նախագահն իր համաձայնությունը հայտնել է  Հրանտ  Բագրատյանի բարձրացրած հարցին, ըստ որի՝ նախագծին կից պետք է լինի նաեւ ծրագիր: ԱԺ նախագահը մանրամասնել է, որ նախորդ օրը, հարցի քննարկման ընթացքում ՀՀ ֆինանսների  նախարարը եւ փոխնախարարը տեղեկացրել են, որ Պետական եկամուտների կոմիտեն վերահսկելու է  նախագիծը եւ  նախահաշիվ է ներկայացվելու ՊԵԿ-ին: ԱԺ նախագահը կարեւոր է համարել  ներդրումներ կատարելու համար բարենպաստ պայմանների ապահովումը: Անդրադառնալով գործընկերների ելույթներին՝ Աժ նախագահը   կարեւորել է առողջ քննադատությունը եւ ՀՀ կառավարությանն առաջարկել  խորհրդարանին,  գլխադասային հանձնաժողովին եւ խնդրով հետաքրքրված պատգամավորներին ներկայացնել ծրագիր, որը  հնարավորություն կտա ծանոթանալու իրականացվելիք աշխատանքներին եւ կատարման փուլերին: 

ԱԺ նախագահը, մեկ անգամ եւս կարեւորելով ներկայացված նախագիծը, պատգամավորներին հորդորել է հնարավորինս աջակցել հանրապետությունում ներդրումների խթանմանը՝ այդ նպատակով օգտագործելով առկա հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը գործընկերներին  առաջարկել է աջակցել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին»  կառավարության նախագծին եւ  նպաստել  հանրապետությունում աշխատատեղերի ավելացմանը, գործազրկության նվազեցմանը եւ դրանով մասնակցել բնակչության սոցիալական խնդիրների կարգավորմանը:

Շարունակելով մտքերի փոխանակությունը՝ նախագծի ընդունմանը կողմ  են արտահայտվել պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Միքայել Մելքումյանը, Արտակ Դավթյանը, Սամվել Ֆարմանյանը, ովքեր նշել են այն դրական փոփոխությունները, որոնք կհաջորդեն դպրոցի գործարկմանը: Պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ  նշել է, որ դեմ չէ դպրոցի հիմնադրմանը, պարզապես անհրաժեշտ է համարում ունենալ մանրամասն ծրագիր, որը կփարատի բոլոր մտահոգություններն ու կասկածները:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել նաեւ ԱԺ խմբակցությունները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ողջունելի համարելով նախագծի  գաղափարը, եւս անհրաժեշտ է համարել  ծրագրի առկայությունը:  Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը հետագա քննարկումներում կփոխվի, եթե ներկայացվելիք ծրագիրը փարատի իրենց կասկածներն ու մտավախությունները:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւս ողջունելի համարելով նախագծի գաղափարը՝ կառավարությունից պահանջել է ներկայացնել   տեղեկանք, որի միջոցով խորհրդարանը կծանոթանա նախատեսված աշխատանքներին եւ հնարավոր ռիսկերին:  Նա առաջարկել է հետաձգել օրինագծի քննարկումը՝ մինչ ծրագրի ստացումը:

«ՀԱԿ» խմբաքկցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել է, որ խմբակցությունը բոլորովին դեմ չէ ներդրումներին եւ Դիլիջանում  դպրոցի հիմնադրմանը, սակայն, ինչպես գործընկերներից շատերը, ցանկանում են տեղեկանալ ծրագրի մանրամասներին եւ կրթական բաղադրիչներին:

ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը զարմանալի համարելով գործընկերների՝  նման քննադատական  դիրքորոշումը՝ կոչ է արել կողմ քվեարկել օրինագծին, քանի որ այն  նպաստելու է   գործազրկության նվազեցմանը, աշխատատեղերի աճին, տարածաշրջանում կրթական կենտրոն դառնալուն եւ այլն: Բացի այդ՝ ծրագիրը լինելու է շարունակական, գործունեության վերաբերյալ ներկայացվելու են հաշվետվություններ :

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը հավաստիացրել է, որ կներկայացվի մանրամասն ծրագիր, եւ պատգամավորները հնարավորություն կունենան ստանալու  իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01