Պաշտոնական

USD BUY - 381.00-0.50 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 444.00-1.50 EUR SELL - 448.50-0.50
OIL:  BRENT - 60.05+0.72 WTI - 56.38+0.75
COMEX:  GOLD - 4347.50+0.63 SILVER - 66.24+5.65
COMEX:  PLATINUM - 1986.20+3.81
LME:  ALUMINIUM - 2905.50+1.01 COPPER - 11737.00+1.25
LME:  NICKEL - 14392.00+0.90 TIN - 42275.00+3.05
LME:  LEAD - 1960.00+0.93 ZINC - 3073.50+1.05
FOREX:  USD/JPY - 155.74+0.55 EUR/GBP - 1.1739+0.03
FOREX:  EUR/USD - 1.1739+0.03 GBP/USD - 1.3364-0.31
STOCKS RUS:  RTSI - 1081.57-1.70
STOCKS US: DOW JONES - 47885.97-0.47 NASDAQ - 22693.32-1.81
STOCKS US: S&P 500 - 6721.43-1.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 49001.50-1.03 TOPIX - 3356.89-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 25498.13+0.12 SSEC - 3876.37+0.16
STOCKS EUR:  FTSE100 - 9774.32+0.92 CAC40 - 8086.05-0.25
STOCKS EUR:  DAX - 23960.59-0.48
18/12/2025  CBA:  USD - 381.5-0.07 GBP - 509.42+0.6
18/12/2025  CBA:  EURO - 447.27-0.16
18/12/2025  CBA:  GOLD - 53258+210 SILVER - 808.85+36.23
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը
10/10/2013 17:15
Կիսվել

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովը:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին հաճախակի դարձած հայ-թուրքմենական տարբեր մակարդակի փոխայցելությունների և դրանց արդյունքում միջպետական հարաբերություններում նկատելի աշխուժության մասին: Այդ համատեքստում Թուրքմենստանի դեսպանը կարևորել է ՀՀ Նախագահի հրավերով անցած տարի Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան և երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Դեսպան Նազարովը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի առավել խորացնելու և նոր թափ հաղորդելու հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը:

18/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.5
-0.07
Եվրո (EUR)
447.27
-0.16
Ռուբլի (RUR)
4.7664
+0.0199
Լարի (GEL)
141.62
+0.01
53258
+210
Արծաթ
808.85
+36.23