Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Երևանում կկայանա «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013թ.» երիտասարդական խորհրդաժողով
18/10/2013 13:34
Կիսվել

Երևանում կկայանա «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013թ.» երիտասարդական խորհրդաժողով

Հոկտեմբերի 19-ին Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ կմեկնարկի «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013թ.» (ՀԵՄՄ 2013) երիտասարդական խորհրդաժողովը:

Այն յուրահատուկ երիտասարդական մոդելավորման ծրագիր է, որն իրենից ներկայացնում է Եվրոպական Խորհրդարանի գործունեության քաղաքական մոդելավորումը, որի թեման է «ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողով. Ասոցացման  համաձայնագրերին ընդառաջ»: Այն երիտասարդներին ներգրավելու է Եվրամիության որոշումների իրական կայացմանը նմանակող գործընթացի մեջ: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները կստանձնեն Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների, ինչպես նաև մի շարք առաջատար եվրոպական քաղաքական պաշտոնյաների դերերը:

Խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում  Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար պարոն Տրայան Հրիստեան և Հայաստանի Հանրապետությունում  Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասը, ովքեր հանդես կգան  ողջույնի խոսքերով:

Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 300 դիմորդներից երկփուլանի մրցակցային գործընթացներով  ընտրվել են 100-ից ավել երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 12 միջազգային մասնակիցներ եվրոպական տարբեր երկրներից (Լեհաստան, Հունաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան,  Ավստրիա, Մոլդովա և այլն):

Խորհրդաժողովի ընթացքում մոդելավորվելու է Եվրախորհրդարանի աշխատանքները: Այն միակ ԵՄ կառույցն է, որի ներկայացուցիչներն ընտրվում են ուղղակիորեն` ԵՄ քաղաքացիների կողմից:

ՀԵՄՄ 2013-ին  նախորդած երեք շաբաթների ընթացքում ընտրված մասնակիցներն արդեն բաժանվել են համապատասխան քաղաքական խմբերի, որոնք ներկայացված են իրական Եվրախորհրդարանում, և խորհրդաժողովի ընթացքում նրանք պետք է իրենց որոշումները կայացնեն Եվրամիությունում ներկայումս առկա քաղաքական ուժերի և ճնշումների համատեքստում` հաշվի առնելով իրենց կողմից ներկայացրած ԵՄ քաղաքացիների խմբերի ազգային շահերը:

Խորհրդաժողովին նախորդած շաբաթների ընթացքում միջոցառման մասնակիցները համապատասխան մասնագետների անմիջական օգնությամբ և օժանդակությամբ, ովքեր իրականացրել են 2 մեծ դասընթաց, հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու Եվրոաորհրդարանի օրենսդրական ընթացակարգերը, ինչպես նաև ծանոթացել և հմտացել են եվրոպական ինտեգրման և ընդլայման քաղաքականությունների մեջ:

Խորհրդաժողովի մասնակիցները նաև հնարավորություն կունենան զարգացնելու իրենց բանակցային հմտությունները, ինչպես նաև անգլերենի իմացությունը, քանի որ խորհրդաժողովի պաշտոնական լեզուն անգլերենն է: Մոդել խորհրդաժողովի առանցքային նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը և բարելավել Եվրամիության մասին գիտելիքները և եվրոպական իրազեկվածության մակարդակը երիտասարդության շրջանում:

Միջոցառումը «LIVE» ռեժիմով լուսաբանվելու է Facebook և Twitter սոցիալական ցանցերում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45