Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Քննարկվել են ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների դյուրացմանն առնչվող հարցեր
05/11/2013 10:50
Կիսվել

Քննարկվել են ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների դյուրացմանն առնչվող հարցեր

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել էին համատեղ խորհրդարանական լսումներ` «ՀՀ և ԵՄ միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի և «Եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների` մի կողմից, և ՀՀ` մյուս կողմից, միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի` ԵՄ ծրագրերին ՀՀ մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ ԵՄ և ՀՀ-ի միջև շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրության ներազդեցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում» թեմայով: ԱԺ Մամուլի գրասենյակից հայտնում են, որ Լսումներն անցկացվել են «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ:

Խորհրդարանական լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային և հասարակական կազմակերպություններից, ԵՊՀ-ից ներկայացուցիչներ, փորձագետներ:

Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ խորհրդարանը քննարկել է ներկայացված համաձայնագրերը և «ԱԺ կանոնակարգ» օրենքով առաջիկա քառօրյայում նախատեսվում է դրանց քվեարկությունը: Պարոն Զաքարյանն ասել է, որ լսումների նպատակն է մասնագիտական քննարկումների միջոցով հանրությանը իրազեկել, թե ինչ նշանակություն կունենան համաձայնագրերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում, ինչ են տալու մեր քաղաքացիներին, պետական և մասնավոր կազմակերպություններին: Հանձնաժողովի նախագահը կարևորել է այս քննարկումները նաև Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու որոշման և ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ լսումների ընթացքում ոլորտի մասնագետների հետ համատեղ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի պարզաբանումներ ստանալ մի շարք խնդրահարույց հարցերի վերաբերյալ:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բացման խոսքում նշել է, որ վիզաների դյուրացմանը և ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը (ռեադմիսիային) վերաբերող համաձայնագրերը լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն: Նա ընդգծել է, որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների շրջանում կա հանրային իրազեկման պակաս. նրանք ճշգրիտ չեն պատկերացնում ռեադմիսիայի համաձայնագրի իրական նշանակությունը և կարգավորիչ դերը: Տիկին Զոհրաբյանը կարևորել է խորհրդարանական լսումների անցկացումը` ԵՄ-ի հետ երկխոսությունը շարունակելու և մի շարք հարցերի վերաբերյալ ոլորտի մասնագետների կողմից պարզաբանումներ ստանալու տեսանկյունից:

ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը զեկույցում նշել է, որ վիզաների դյուրացման հարցը վերջին շրջանում գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, ինչը բնական է, քանի որ ավելացել են շփումները եվրոպական երկրների հետ և հարկ է առաջացել անդրադառնալու այս խնդրին, ստեղծելու ավելի դյուրին հնարավորություններ Հայաստանի քաղաքացիների համար՝ եվրոպական տարբեր երկրներ ճանապարհորդելու: ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ վիզաների դյուրացումը և հետագայում ազատականացումը Արևելյան գործընկերության կարևոր բաղադրիչներից են: Զեկուցողը մանրամասն ներկայացրել է վիզաների դյուրացման համաձայնագրի հիմնական դրույթները՝ հատկապես ընդգծելով քաղաքացիների այն խմբերը, որոնք կարող են օգտվել սահմանված ընթացակարգերից: Անդրադարձ է կատարվել նաև վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի միջև փոխկապակցվածությանը: Պարոն Լիլոյանը նշել է, որ համաձայնագրերի վավերացումը և արդյունավետ իրականացումը հնարավորություն կտա սկսելու երկխոսություն ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: Խոսելով ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ արձանագրության մասին՝ Արմեն Լիլոյանը ներկայացրել է մասնակցության հետ կապված հիմնական ընթացակարգերը և պայմանները՝ նշելով, որ կառավարությունը դիտարկում է 3-4 առաջնային ոլորտներում ԵՄ ծրագրերին միանալու հնարավորությունը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ համաձայնագրերի՝ գլխադասային հանձնաժողովում և լիագումար նիստում քննարկման ժամանակ պատգամավորները կարևորել են փաստաթղթերի ընդունումը: Խոսելով ռեադմիսիայի համաձայնագրի մասին՝ Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ ՀՀ-ը ԵՄ անդամ 13 պետությունների հետ ունի երկկողմ գործող պայմանագրեր: Անդրադառնալով մուտքի արտոնագրի դյուրացմանը վերաբերող համաձայնագրին՝ հանձնաժողովի փոխնախագահը կարծիք է հայտնել, որ փոխադարձ այցելությունները կնպաստեն ՀՀ-ԵՄ համագործակցության ակտիվացմանը և խորացմանը: Ներկայացված համաձայնագրերի վավերացումը, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, մեկ քայլ է ժողովրդավարական երկիր կերտելու ճանապարհին:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը նշել է, որ ԵՄ վիզային քաղաքականության նպատակն է պատշաճ հավասարակշռման հասնել ներքին անվտանգության և արտաքին կայունացման միջև: Նաիրա Կարապետյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի վավերացումից հետո նախատեսվում է ստեղծել համաձայնագրի դիտարկման նպատակով համատեղ կոմիտե, երկխոսություն սկսել ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ երկրներ այցելելու խնդրի շուրջ, ինչը վիզայի ազատականացմանը հասնելու նպատակ ունի:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը ելույթում կարևորել է համաձայնագրերի վավերացումը և հասարակության իրազեկումը: Նա ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում արժևորել է վիզաների դյուրացման գործընթացը, ինչը Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո ևս շարունակում է մնալ առանցքային խնդիր: Նա հիշեցրել է, որ վիզաների դյուրացումը դեռևս ազատականացում չէ:

Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի Միգրացիոն հարցերով խորհրդական Էլեոնորա Վերգեերի համոզմամբ` վիզաների դյուրացումը կնպաստի մարդկանց միջև շփումների ակտիվացմանը: Նա նշել է, որ ռեադմիսիան անօրինական միգրացիայի դեմ պայքարելու գործիք է: Տիկին Վերգեերն անդրադարձել է մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի իրականացման գործընթացում ԵՄ շենգենյան գոտու երկրների հյուպատոսական ծառայությունների դերին առնչվող խնդիրների:

Հիմնական զեկուցողները պատասխանել են լսումների մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ռեադմիսիայի համաձայնագրի վավերացումից հետո ՀՀ քաղաքացիների վերաինտեգրմանն առնչվող խնդիրներին, ԵՄ տարածք մուտքի արտոնագրի համար պահանջվող փաստաթղթերի նվազեցման և որոշ խմբերի համար անվճար վիզայի տրամադրման կարևորությանը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին:

Ամփոփելով լսումները՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը շնորհակալություն են հայտնել լսումների մասնակիցներին շահագրգիռ քննարկումների համար: Նրանց գնահատմամբ՝ լսումների ընթացքում պարզ է դարձել, որ ԱԺ-ում ներկայացված տարբեր քաղաքական ուժերը միակարծիք են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խթանման հարցում համաձայնագրերի կարևորության վերաբերյալ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12