Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ունի նոր անդամներ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 29-ի հրամանագրով Արամ Սահակյանը և Կարինե Փոլադյանը նշանակվել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ՝ 5 տարի ժամկետով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում Կարինե Փոլադյանը զբաղեցնում էր ՏՄՊՊՀ միջազգային համագործակցության վարչության պետի, իսկ Արամ Սահակյանը՝ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդականի պաշտոնը: