Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՌՈԲԵՐՏ ՏԱԼԻԵՐՍՈՅԻՆ
08/04/2009 09:07
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՌՈԲԵՐՏ ՏԱԼԻԵՐՍՈՅԻՆ

ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ ընդունել է Համաշխարհային բանկի Զարգացման քաղաքականության վարկային ծրագրերի պատրաստման առաքելությանը` ՀԲ Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյի գլխավորությամբ։
ՀԲ առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին եւ կառավարությանը` համագործակցության համար, նշելով, որ առաքելությունն արդեն իսկ արդյունավետ քննարկումներ է ունեցել համապատասխան նախարարություններում եւ գերատեսչություններում։
Ռոբերտ Տալիերսոն ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք առաջիկա երեք տարիների համար նախատեսվող վարկային ծրագրերի կազմման աշխատանքների ընթացքը։ Առաքելության այս այցի օրերին, ըստ նրա, ՀՀ պետական մարմինների հետ քննարկվել է 2009 թվականի համար նախատեսվող վարկային ծրագիրը, իսկ 2010-2011թթ. ծրագրերին առաքելությունը կանդրադառնա ապրիլի վերջին տասնօրյակում կայանալիք հաջորդ այցի ընթացքում։
Պարոն Տալիերսոն վարչապետին ներկայացրել է առաջին վարկային ծրագրին նախորդող միջոցառումների վերաբերյալ ՀԲ առաքելության նկատառումներն ու ՀՀ նախարարությունների հետ քննարկումների արդյունքները, ընդգծելով, որ ծրագիրն ունենալու է հակաճգնաժամային ուղղվածություն։ Նա կարեւորել է նախատեսվող լրացուցիչ ֆինանսական միջոցներն առաջին հերթին սոցիալական հիմնախնդիրներին, անապահով խավերի պաշտպանությանը նպատակաուղղելու անհրաժեշտությունը։ ՀԲ առաքելության ղեկավարը դրական է գնահատել ՀՀ կառավարության մինչ այժմ ձեռնարկած քայլերը այդ, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցության, գործարար միջավայրի բարելավման, օրենսդրական նախաձեռնությունների ուղղությամբ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնել է ՀԲ առաքելության ղեկավարի դիտարկումներին։ Կողմերը նաեւ պայմանավորվել են, որ ներկայացված միջոցառումները կորոշակիացվեն ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ ՀՀ մակրոտնտեսական կանխատեսումների շուրջ համաձայնության գալուց հետո։ ՀՀ կառավարության ղեկավարը համաձայնել է նաեւ մակրոտնտեսական կանխատեսումների հստակեցման եւ մի շարք սցենարների մշակման համար փորձագետների աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին։
Ռոբերտ Տալիերսոն նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է օգնելու Հայաստանին եւ այս տարվա վարկային ծրագրի նախնական միջոցառումների վերջնական հստակեցումից հետո, հնարավորին սեղմ ժամկետում փոխհամաձայնեցված փաստաթուղթը կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի քննարկմանը։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98