Ֆինանսների նախարարություն. Գագիկ Խաչատրյանը կապ չունի Աֆրիկյանների ակումբի հետ
Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել մամուլում հայտնված այն տեղեկություններին, որոնք Գագիկ Խաչատրյանի անունը կապում էին Աֆրիկյանների տան քանդման հետ:
Հայտարարության մեջ մասնավորապեռս ասված է. «Թեև ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ հերքել է ֆինանսների նախարարի առնչությունն Աֆրիկյանների ակումբին, ԶԼՄ-ները համառորեն փորձում են շինությունը կապել Գ.Խաչատրյանը անվան հետ: Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ պարզաբանում ենք. ո՛չ ֆինանսների նախարարը և ո՛չ էլ իր հարազատները որևէ առնչություն չունեն Աֆրիկյանների ակումբի հետ»: