
Նոր Tesla-ն մեկ լիցքավորմամբ կարող է 800 կմ ճանապարհ անցնել
Tesla Motors էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը պատրաստվում է մի մոդել թողարկել, որը մեկ լիցքավորմամբ 800 կմ ճանապարհ կանցնի: Դա երկու անգամ ավել է քան ներկա պահին ամենաերկարագնաց մոդել Tesla Model S-ի ցուցանիշը:
Այս մասին հայտնել է Tesla Motors-ի տնօրեն Էլոն Մասկը: Ըստ նրա խոսքերի, Tesla-ի նոր էլեկտրական ավտոմեքենան, որը կարող է մեկ լիցքավորմամբ 800 կմ անցնել, կհայտնվի մոտ ժամանակներս: Մասկը ասել է, որ երկարագնացության ցուցանիշն ավելացնելու համար պետք է հավելյալ վճարվի: