Պաշտոնական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Նախագահը մասնակցել է «ԱրմԹեք-2014» համաժողովին
26/09/2014 19:45
Կիսվել

Նախագահը մասնակցել է «ԱրմԹեք-2014» համաժողովին

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «ԱրմԹեք-2014» համաժողովին, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «ԱրմԹեք-2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովում

Տեխնոլոգիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հարգարժան հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ «ԱրմԹեք-2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-րդ գլոբալ համաժողովը բացելու և այս ոլորտում մեր երկրի ձեռքբերումներն ու մարտահրավերները Ձեզ՝ մասնագիտական հանրությանը, ներկայացնելու համար: Մեծապես կարևորում եմ այս համաժողովի պարբերական անցկացումը, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում քննարկելու, ծրագրելու և իրագործելու Հայաստանի ներկայիս տնտեսական և տեխնոլոգիական ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականությունը: Այն թույլ է տալիս նաև հայտնաբերելու նոր գործարար և ներդրումային հնարավորություններ, ստեղծելու նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց, ամրացնելու առկա գործարար կապերը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների հայաստանյան ու համաշխարհային կազմակերպությունների միջև: Այս ամենն անկասկած հետևողականորեն տանում է Հայաստանի` որպես այս ոլորտում առավել արագ զարգացող երկրի վարկանիշի ամրապնդմանը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրում Հայաստանում՝ արձանագրելով տարեկան միջինում 22-25 տոկոս աճ: Վերջին տարիներին մեծանում են արտահանման և ներդրումների ծավալները, համապատասխանաբար ընդլայնվում է աշխարհագրությունը, արտահանումը կազմում է գրեթե 60 տոկոս: Ակտիվ գործող կազմակերպությունների թիվը գերազանցում է 380-ը, ինչի արդյունքում աշխատուժը տարեկան առնվազն 10 տոկոս աճ է արձանագրում: Այսօր այդ ոլորտում ներգրավված է շուրջ 11 հազար մասնագետ, ինչը Հայաստանի համար փոքր թիվ չէ: Զգալի առաջընթաց կա նաև ոլորտի անդրազգային կազմակերպությունների՝ Հայաստան մուտքի ուղղությամբ, որի վկայությունը նաև «ԱրմԹեք» համաժողովին մեր միջազգային գործընկերների ներկայությունն է:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտելիքահեն ոլորտների կայուն զարգացման համար պետությունը շարունակական աջակցության հանձնառություն է վերցրել: Այդ նպատակով 2009թ. հիմնվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց: Անցած տարի, օրինակ, այդ մրցանակին է արժանացել Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյին: Իսկ այս տարի այդ մրցանակը բաժին է հասել «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային:

Վերջին հինգ տարիներին ՏՏ ոլորտում նկատվում է նաև որակական աճ. հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող, բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կառույցների: Հայկական տեղեկատվական ոլորտի ապրանքները, այդ թվում սկսնակ կազմակերպություններինը ձեռք են բերվում արտասահմանյան կազմակերպությունների կողմից ինչը նպաստում են նաև Հայաստանի գրավչության բարձրացմանը:

Հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ այսօր հայ մասնագետների կողմից մշակված լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ կազմակերպությունների կողմից: Օրինակ՝ տարբեր կիրառության միկրոսխեմաների մեծ մասում ներդրված են հայկական մշակումներ, բազմաթիվ առաջատար բանկեր կիրառում են Հայաստանում մշակված համակարգերը, մի շարք երկրների նավթահորերի, գազամուղների, ստորգետնյա և վերգետնյա տրանսպորտի կառավարման համակարգերում ներդրված են մեր մասնագետների բարդագույն և ամբողջական ինժեներական լուծումները, և այս ցանկը կարելի է դեռևս երկար շարունակել:

Դա է պատճառը, որ մի շարք անդրազգային կազմակերպություններ իրենց հետազոտական և ինովացիոն կենտրոններն են հիմնում Հայաստանում: Հատկապես կառանձնացնեի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նեյշնըլ ինսթրումենթսի-ի, ԱՅ ԲԻ ԷՄ-ի-ի, Օրաքլի-ի, ԴԻ-լինքի-ի տարածաշրջանային կենտրոնները, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերի պատրաստմանը, նորաստեղծ կազմակերպությունների ձևավորմանը և տեխնոլոգիաների տարածմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ինչն էլ մեր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման գրավականն է: Ուրախալի է, որ նշված կենտրոնները մեր տարածաշրջանի եթե ոչ միակ, ապա ամենախոշոր կենտրոններն են, ինչն էլ լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանին համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա առաջատար դիրքեր զբաղեցնելու համար:

Բնականաբար, մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի զարգացման կարևորագույն խթաններից է Սփյուռքի հետ փոխգործակցությունն ու Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի տեխնոլոգիական ապագայի կերտման գործընթացում: Համոզված եմ, որ այս ոլորտում մեր որդեգրած պետական քաղաքականության և մեր հայրենակիցների գործուն աջակցության շնորհիվ կարձանագրենք տեխնոլոգիական ներգաղթ դեպի Հայաստան: Ավարտելով խոսքս՝ մաղթում եմ համաժողովին բովանդակային և արդյունավետ աշխատանք, որը, վստահ եմ, այս անգամ ևս կնշանավորվի նոր գործարար կապերի հաստատմամբ և նոր ծրագրերի նախանշմամբ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69