Պաշտոնական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 386.00+0.50
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 457.00+1.00
OIL:  BRENT - 68.30-0.35 WTI - 66.50-0.52
COMEX:  GOLD - 3346.50-0.04 SILVER - 37.14+0.35
COMEX:  PLATINUM - 1407.10+0.89
LME:  ALUMINIUM - 2590.00-0.58 COPPER - 9864.50-0.90
LME:  NICKEL - 15290.00-1.04 TIN - 33702.00-0.43
LME:  LEAD - 2058.50-0.27 ZINC - 2724.00-0.96
FOREX:  USD/JPY - 144.55+0.04 EUR/GBP - 1.1778+0.06
FOREX:  EUR/USD - 1.1778+0.06 GBP/USD - 1.3652-0.04
STOCKS RUS:  RTSI - 1119.52-0.83
STOCKS US: DOW JONES - 44828.53+0.00 NASDAQ - 20601.10+0.00
STOCKS US: S&P 500 - 6279.35+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39810.88+0.06 TOPIX - 2827.95-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 23916.06-0.64 SSEC - 3472.32+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 8822.91+0.00 CAC40 - 7696.27-0.75
STOCKS EUR:  DAX - 23787.45-0.61
04/07/2025  CBA:  USD - 384.26-0.2 GBP - 524.44-0.77
04/07/2025  CBA:  EURO - 452.58-0.89
04/07/2025  CBA:  GOLD - 41166-66 SILVER - 455.62+6.87
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎՈՒՐՈՒԴԱԿԻՍԻՆ
17/04/2009 18:48
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎՈՒՐՈՒԴԱԿԻՍԻՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին եւ «Երկրի աջակցության ռազմավարություն» ծրագրի առաքելության ղեկավար Սամյա Միտրային։
Գոհունակություն հայտնելով Համաշխարհային բանկի հետ մեր երկրի համագործակցության ընթացքից, վարչապետը նշել է, որ ՀԲ-ի կողմից տրամադրված 85 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներից 50 մլն-ը փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն ուղղելու վարկային ծրագիրն արդեն նկատելի թափ է հավաքում։ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նույն հաջողությամբ կիրականացվեն նաեւ Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում նախատեսվող առաջիկա մյուս ծրագրերը։
Արիստոմենե Վարուդակիսը եւս ընդգծել է, թե ուրախ է, որ Հայաստանի հետ նոր` քառամյա համագործակցության ծրագրի սկիզբը բավական խոստումնալից է։ Նա վարչապետին է ներկայացրել Հայաստանի աջակցության ռազմավարության նախագիծը, որի շուրջ փոխհամաձայնության գալու դեպքում, ս.թ. հունիսի սկզբներին այն կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի քննարկմանը։ Պարոն Վարուդակիսը տեղեկացրել է, որ այդ փաստաթղթով, որ կազմվել է շատ սեղմ ժամկետում եւ քննարկվել ՀՀ ֆինանսների նախարարության հետ, նախատեսվում է, մասնավորապես, Հայաստանին տրամադրվելիք 525 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ավելացնել եւս 20 մլն դոլարով։ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարեւորել է, որպեսզի աջակցության ռազմավարության նախագծով նախատեսվող ուղղությունները համապատասխանեն ՀՀ կառավարության ծրագրերին եւ ուղղվեն հիմնականում սոցիալական հիմնահարցերի լուծմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներն արդեն իսկ դրական գնահատական են տվել ներկայացված աջակցության ռազմավարության նախագծին եւ այժմ հիմնական խնդիրը փաստաթղթի հաստատումն ու նախատեսվող ծրագրերի հնարավորինս արագ իրականացումն է, ինչը, ըստ նրա, նաեւ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի հաջողության կարեւորագույն երաշխիքներից է։
Արիստոմենե Վարուդակիսը եւ Սամյա Միտրան պատրաստակամություն են հայտնել համագործակցելու նաեւ այն դոնոր երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ցանկություն կհայտնեն աջակցության վարկեր տրամադրել Հայաստանին։

AMP
04/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.26
-0.2
Եվրո (EUR)
452.58
-0.89
Ռուբլի (RUR)
4.8832
-0.0057
Լարի (GEL)
141.37
-0.06
41166
-66
Արծաթ
455.62
+6.87