Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՊՈՐԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՍՏԵՖԻԿԱ ՍԼԱՎՈՎԱՅԻՆ
20/04/2009 19:30
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՊՈՐԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՍՏԵՖԻԿԱ ՍԼԱՎՈՎԱՅԻՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) պատվիրակությանը` ՀԲ խմբի անդամ FIAS-ի Գործարարության աջակցության բարեփոխումների բաժնի գլխավոր տնտեսագետ Ստեֆկա Սլավովայի գլխավորությամբ։
Տիկին Սլավովան տեղեկացրել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել` ՀՀ կառավարության առաջարկով «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումներ» ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու եւ հետագա անելիքները ծրագրելու նպատակով։ Նա նշել է, որ այցի շրջանակներում պատվիրակությունն արդեն իսկ մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, քաղաքաշինության եւ այլ նախարարություններում ու գերատեսչություններում, քննարկել հարկային եւ մաքսային վարչարարության, գործարարություն սկսելու, շինարարական թույլտվությունների եւ այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումները,որոնք հիմնականում դրական է գնահատել։ Միաժամանակ, նա անդրադարձել է դեռեւս չլուծված կամ լուծման ընթացքում գտնվող հարցերին, ներկայացրել պատվիրակության դիտողություններն ու առաջարկությունները։ Ստեֆկա Սլավովան ընդգծել է, մասնավորապես, ծրագրի իրականացման կառուցվածքային շրջանակների ամրապնդման, կայուն թիմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը, ըստ նրա, կնպաստի նաեւ բարեփոխումներն ավելի հրապարակային դարձնելուն։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը` նշված ոլորտներում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին աջակցություն ցույց տալու տեւական եւ արդյունավետ ջանքերի համար։ Նա նշել է, որ աշխատանքները կշարունակվեն` արված առաջարկությունները հաշվի առնելով։
Ստեֆկա Սլավովան եւս ընդգծել է, որ պատվիրակությունը պատրաստ է նույն արդյունավետությամբ աշխատել, որն, ըստ նրա, անպայման կտա իր արդյունքը եւ օրենսդրական ու այլ բարեփոխումների ժամանակին իրականացման դեպքում, մինչեւ մայիսի վերջերին նախատեսվող կորպորացիայի նոր պատվիրակության ժամանումը, ծրագրի ցուցանիշները որոշակիորեն կբարելավվեն։

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58