Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2014թ. մրցանակի հանձնման արարողությունը
13/11/2014 15:26
Կիսվել

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2014թ. մրցանակի հանձնման արարողությունը

ՀՀ նախագահի նստավայրում երեկ երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլայի և նրա տիկնոջ՝ Լուչիանա Կավալետի, հրավիրվել է ընդունելություն:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ընդունելությանը հնչեցրած իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող ճյուղ հանդիսացող ՏՏ ոլորտի վերջին տարիների հաջողությունները, ոլորտի զարգացման ուղղությամբ մեր երկրում կյանքի կոչվող նախաձեռնություննե րը, ինչպես նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացող անձի ընտրման ընթացակարգն ու նախորդ տարիներին մրցանակի արժանացածներին:

«Ամեն տարի այս արարողության ժամանակ ես իմ ելույթում նշում եմ նախկին մրցանակակիրների տարբեր կարծիքներ՝ Հայաստան կատարած իրենց այցի վերաբերյալ: Այսօր էլ ուզում եմ վերհիշել «Ինթել» կորպորացիայի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթի խոսքերը: «Շատ տպավորված եմ հայ ժողովրդի հարուստ պատմությամբ և մշակույթով: Ես բազմիցս Երուսաղեմում եմ եղել և ամեն անգամ այցելել եմ Հայկական շրջան, որտեղ հսկայական նվիրվածություն և ջերմություն եմ տեսել: Նույնը Հայաստանում եմ նկատում: Հայերը շատ ուշիմ, պայծառ, աշխատասեր մարդիկ են: Ուրախությամբ նկատեցի, որ Հայաստանում մարդիկ գիտակցում են, թե երկրի ապագայի համար ինչ կարևոր է տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացումը: Հաճելի է նույն գիտակցությունը նկատել կառավարության մակարդակում»:

Հիրավի պարոն Բարրեթը ճշմարտացի է: Մենք այլընտրանք չունենք, քան ապավինել գիտատար ճյուղերի զարգացմանը: Վստահ ենք, որ տարիներ անց այս պատվավոր մրցանակը ստացած հսկաները կժամանեն Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ, և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության իմիջն ու ճանաչողությունը, որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր: Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ և մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար»,-ասել է Հովիկ Մուսայելյանը:

Հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանն ընդունելության մասնակիցներին համառոտ ներկայացրել է մրցանակի արժանացած Մարիո Մացցոլայի կենսագրությունը:

Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Մրցանակակիր Մարիո Մացցոլան իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտի այսպիսի հեղինակավոր մրցանակի արժանանալու համար, ներկայացրել իր գործունեությունը, խոսել աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, ինչպես նաև Հայաստանում այդ ոլորտի զարգացման համար առկա լավ նախադրյալների ու հեռանկարի մասին:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90