Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
06/02/2015 13:30
Կիսվել

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը

Խորհրդարանը փետրվարի 5-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Պատգամավորները քննարկել են 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ համաձայնագրով կարգավորվում են մի կողմի պետության տարածքում տեղակայված զինվորական կազմավորումների համար մյուս կողմի պետության տարածքից զինվորական նամակագրության փոխանցման հետ կապված հարցերը: Համաձայնագրի դրույթներով նախատեսվում է, որ համաձայնագրին համապատասխան առաքվող զինվորական նամակագրությունը համարվում է անձեռնմխելի և ենթակա չէ մաքսային ու սահմանային հսկողության՝ բացառությամբ զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով զինվորական նամակագրության առաքման կարգի մասին հրահանգով նախատեսված դեպքերի: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կողմերի պետությունների լիազոր մարմինները տարին մեկ անգամ պետք է տեղեկություն փոխանակեն զինվորական նամակագրություն առաքող իրենց սուրհանդակների, ինչպես նաև դրանց հաշվեցուցակային զենքերի մասին:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա, կարևորելով համաձայնագրի վավերացումը, նշել է, որ այն լրացնում է 1995 թ.-ից առ այսօր ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային բազան:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսի փոխարեն սահմանել 2 տոկոս բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք կբավարարեն օրենքով սահմանված չափանիշները՝ այն է՝ տվյալ ռեզիդենտ կազմակերպությունը (շահութահարկ վճարողը) պետք է ունենա ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր, որի ամբողջ արժեքը պետք է կազմի առնվազն 50 մլրդ դրամ, հաջորդը՝ անհրաժեշտ է, որպեսզի տվյալ ռեզիդենտ կազմակերպության բանկային հաշիվներին արտահանման ծրագրից բխող մուտք արվի առնվազն 50 մլրդ դրամի համարժեք արտարժույթ և վերջին միաժամանակյա պայմանի համաձայն՝ տվյալ ռեզիդենտ կազմակերպությունը չպետք է ստանա ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտներ: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել ՀՀ տարածքից կատարվող արտահանման ծավալը? դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպերի խթանմանը:

Հարցի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գարեգին Նուշիկյանը:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել պատգամավորները

Թևան Պողոսյանի կարծիքով՝ արտահանման խթանման համար անհրաժեշտ է զարգացնել արտադրությունը: Հակոբ Հակոբյանը դրական է գնահատել նախագծի հիմնական՝ ներդրումներ ներգրավելու նպատակը՝ նշելով, որ այն դեռևս բարեփոխման կարիք ունի: Հովհաննես Մարգարյանը դեմ է արտահայտվել նախագծին, քանի որ, ըստ նրա, նախագծով անհավասար մրցակցային պայմաններ են առաջարկվում գործարարներին: Գործընկերոջ տեսակետի հետ համամիտ էր Խաչատուր Քոքոբելյանը, ով ևս կարծում էր, որ նախագիծն անհավասար մրցակցային պայմաններ է առաջարկում: Նրա կարծիքով՝ նախագիծը կխթանի մենաշնորհային քաղաքականությունը: Մհեր Շահգելդյանը ևս կարծում էր, որ նախագիծը ոչ այնքան կխրախուսի արտահանումը, որքան կմեծացնի արտահանման համակենտրոնացումը: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նախագծի հիմնական գաղափարը հրաշալի է, սակայն խորքային չեն հիմնավորումները, կան թերի և մտահոգիչ դրույթներ: Ըստ նրա՝ մրցակցության առումով ևս նախագիծը խնդրահարույց է: Հեղինե Բիշարյանի կարծիքը նախագծի վերաբերյալ բացասական էր, նրա խոսքով՝ նախագիծը մտացածին է, որի ընդունման արդյունքում կստեղծվեն ընդամենն արտահանող գրասենյակներ: Նա տեղեկացրել է, որ ՕԵԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Խոսրով Հարությունյանը գովելի է համարել նախագծի նպատակը, որն ուղղված է խրախուսելու արտահանումը: Նա առաջարկել է ոլորտ առ ոլորտ սահմանել շահութահարկի դրույքաչափեր և ապահովել հավասար մրցակցային դաշտ:

Օրինագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ՀԱԿ և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները

ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է օրինագծի հիմնադրույթներին և առաջարկվող փոփոխությունների տրամաբանությանը: Նա կարծում է, որ խնդրի ընդհանրական լուծում է առաջարկում կառավարությունը, ինչը ճիշտ չէ: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխությունը կվնասի ՓՄՁ-ների գործունեությանը: Ըստ նրա՝ օրինագիծն անընդունելի է:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը օրինագիծը տնտեսական քաղաքականության համատեքստում է դիտարկել և նշել է, որ ապագային միտված նախաձեռնություն է: Նրա կարծիքով՝ շահութահարկի տոկոսադրույքն իջեցնելու դեպքում մի քանի տարի հետո հնարավոր կլինի ավելի շատ մուտքեր ունենալ բյուջեում: Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կբարեփոխվի՝ չվնասելու համար արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը շնորհակալություն են հայտնել խորհրդարանին հարցը մանրամասն քննարկելու համար և անդրադարձել պատգամավորների մտահոգություններին ու առաջարկներին: Նրանք առաջինից երկրորդ ընթերցում համագործակցելու և օրինագիծը լրամշակելու պատրաստակամություն են հայտնել:

Առաջարկվում է հիմնել մասնավոր գերեզմանատներ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցումով:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս միասնական կարգավորմամբ ունենալու մասնավոր գերեզմանատներ, մինչդեռ պետական-համայնքային գերեզմանատները գերծանրաբեռնված են: Օրենքների նախագծերի կարգավորման նպատակն է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել նշված ծառայության իրականացման համար համապատասխան թույլտվության տրամադրումը, մատուցվող ծառայությանը ներկայացվող պահանջները, իրականացման վայրերը և տեղական տուրք, ինչպես նաև վարչական պատասխանատվություն՝ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու դեպքերը կանխելու համար: Դրանց տեղակայման վայրերը և նշված ծառայություններին ներկայացվող պահանջները սահմանելու լիազորությունն առաջարկվում է վերապահել համայնքի ավագանուն:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91