Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
Գյումրիում «ԹՈՒՄՈ» կենտրոն է բացվել
25/05/2015 19:30
Կիսվել

Գյումրիում «ԹՈՒՄՈ» կենտրոն է բացվել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Հանրապետության Նախագահը Արագածոտնում ներկա է գտնվել Սասունիկ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: 4000 բնակիչ ունեցող Սասունիկ համայնքը 1998 թվականից ի վեր մանկապարտեզի շենք չի ունեցել: Նոր շենքի կառուցման ծրագիրն իրականացվել է համայնքի ներդրմամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին, ավարտվել՝ 2015թ. մայիսին: Շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ մանկապարտեզի նոր երկհարկանի շենքը պատրաստվում է ընդունել նախադպրոցական հասակի 110 սաների՝ համայնքի պահանջարկը լիովին բավարարելու համար: Ծրագրի շրջանակներում բարեկարգվել է նաև շրջակա տարածքը:

Մանկապարտեզի բացման կապակցությամբ Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին հանձնել է Սասունիկի պատվավոր քաղաքացու կոչման վկայագիր:

Հանրապետության Նախագահն այցելել է նաև Թալինի՝ հիմնանորոգված և կահավորված մանկական գեղարվեստի դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին:

Գեղարվեստի դպրոցի շենքը, որը կառուցվել է 1970-1972թթ. և սկզբում գործել է որպես մանկապարտեզ, 1984թ. վերանորոգվել է և տրամադրվել գեղարվեստի դպրոցին: Մինչև ծրագրի իրականացումը շենքը չի ջեռուցվել, իսկ մասնաշենքերից մեկը չի գործել: 2013թ. փետրվարի 9-ին, ՀՀ Նախագահի Թալին կատարած այցի ընթացքում տրված համապատասխան հանձնարարականների արդյունքում, գեղարվեստի դպրոցը վերահատակագծվել և հիմնանորոգվել է: Դպրոցին հատկացվել է նաև անհրաժեշտ գույք:

Դպրոցի բակում Հանրապետության Նախագահը մասնակցել է հաստատության սաների և քարագործության ուսուցչի ուժերով պատրաստված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը:

Արագածոտնից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությանը: Շրջայցի սկզբում Հանրապետության Նախագահը դիտել է «Թումո» կենտրոնների գործունեության վերաբերյալ շնորհանդեսը, շրջայց է կատարել կենտրոնում, հանդիպել նաև «Շանթ» հեռուստաընկերության մարաթոնի տեսահոլովակների մասնակից գյումրեցի երեխաների հետ:

Գյումրիում «Թումո» կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ Նախագահը, իրագործել՝ «Շանթ» հեռուստաընկերությունը: Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարևանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը ենթակա է հիմնանորոգման և ամրացման: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ տարածքն առայժմ ներառելու է 60 աշխատանքային կետ և կարողանալու է հյուրընկալել 500-ից 1000 ուսանողի:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արտադպրոցական ուսումնական միջավայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումո կենտրոնը («Թումո Երևանը») ստեղծվել է Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների համար 2011թ. օգոստոսի 14-ին:

Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013թ. փետրվարից «Թումոն» գործում է նաև Դիլիջանում (հաճախում է շուրջ 300 պատանի): Ներկայում Ստեփանակերտում ակտիվորեն շինարարական աշխատանքներ են տարվում տեղի «Թումո» կենտրոնի ստեղծման ուղղությամբ: 2015թ-ի սեպտեմբերին պլանավորվում է ավարտին հասցնել շինարարությունը և բացել «Թումոյի» դռները 1000 արցախցի պատանիների առջև («Թումո Ստեփանակերտը» Սիմոնյան կրթական հիմնադրամի և ՀԲԸՄ համատեղ նախագիծն է):

Գյումրիում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև ցանցային և հաղորդակցության սարքավորումներ նախագծող և արտադրող «Դ-Լինկ ինթերնեշնլ» ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի բացման արարողությանը:

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Գյումրիում այցելել է նաև «Անուշարան» ընկերություն, որտեղ ծանոթացել է հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող այդ ընկերության գործունեությանը, իրականացված ներդրումների արդյունքում ընդլայնված արտադրատեսականուն և զարգացման ծրագրերին:

Նախագահին ներկայացվել են ֆաբրիկայի արտադրության հիմնական ճյուղերը՝ շաքարային հրուշակեղենը (23 անվանատեսակ) և ալրային հրուշակեղենը (65 անվանատեսակ): Նշվել է, որ ընկերության արտադրանքն առաջին անգամ թողարկվել է 2014թ. 3-րդ եռամսյակում և իրացվում է ներքին շուկայում: 2015-2016թթ. ընթացքում ընկերության զարգացման ծրագրերով նախատեսվում է ընդլայնել ներդրումային ծրագիրը՝ կազմակերպելով մանկական սննդի արտադրություն, ավելացնելով արտադրանքի տեսականին և ծավալները: Պատասխանատուների հավաստմամբ, արտադրանքի արտահանման նպատակով, ընկերությունը բանակցություններ է վարում ռուսաստանյան մի շարք կազմակերպությունների հետ, և արդեն կնքվել է պայմանագիր ս.թ. սեպտեմբերին ՌԴ շուկա շաքարային արտադրանք արտահանելու համար: Գյումրու «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկայում ներկայումս աշխատում է շուրջ 100 մարդ՝ 80 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49