Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Նախագահն ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման եվ պրոբացիայի նախարարներին
26/06/2015 16:05
Կիսվել

Նախագահն ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման եվ պրոբացիայի նախարարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներ Թեա Ծուլուկիանիին և Գիորգի Մղեբրիշվիլիին:

Նախագահը ողջունել է հյուրերին և նրանց մասնակցությամբ Երևանում կայացած հայ-վրացական իրավական համագործակցության առաջին ֆորումը: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տարբեր ուղղություններով համագործակցությունը տարեցտարի խորանում է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Այս համատեքստում Հանրապետության Նախագահը կարևորել է երկու երկրների իրավական ոլորտը ներկայացնող գերատեսչությունների միջև ձևավորված հարաբերությունները և հույս հայտնել, որ իրավական համագործակցության ֆորումը պարբերական բնույթ կկրի՝ իր ներդրումը բերելով հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու զարգացմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հիշյալ գերատեսչությունների կողմից քննարկվող հարցերը հիմնականում վերաբերում են այն խնդիրներին, որոնց հետ առնչվում են Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները, ուստի կարևոր է, որ դրանք երկկողմ քննարկումների, փորձի փոխանակման շնորհիվ արդյունավետ լուծումներ ստանան, և քաղաքացիներն զգան կատարված բարելավումները:

Հանդիպման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր անկեղծ զորակցությունն է հայտնել Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղումների ու տարերային աղետի կապակցությամբ և հույս հայտնել, որ Վրաստանի կառավարությունն ու Թբիլիսիի քաղաքային իշխանությունները կանեն ամեն հնարավորը՝ այդ աղետի հետևանքների շուտափույթ հաղթահարման համար: Հանրապետության Նախագահը Հայաստանի կողմից կրկին պատրաստակամություն է հայտնել՝ անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել բարեկամ Վրաստանին:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև, որ մեր երկիրը շահագրգռված է ԵԱՏՄ-ին անդամակցելուց և Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո նոր պայմաններում շարունակել հայ-վրացական միջպետական հարաբերությունները զարգացնել և խորացնել:

Նախարարներ Թեա Ծուլուկիանին և Գիորգի Մղեբրիշվիլին ընդգծել են, որ Հայաստանի արդարադատության նախարարի Վրաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների միջև իրավական ոլորտում ձևավորված համագործակցության ներկայիս ձևաչափը մտադիր են պահպանել և ֆորումը դարձնել ավանդական, փորձի փոխանակում իրականացնել ու զարգացնել համագործակցությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45