Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Նախագահն ընդունել է ԻԻՀ մշակույթի եվ իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին
13/07/2015 10:52
Կիսվել

Նախագահն ընդունել է ԻԻՀ մշակույթի եվ իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին

Նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 11-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին, ում գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երևանում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային կոնֆերանսին:

Ընդգծելով, որ հայ և իրանցի բարեկամ ժողովուրդներն իրենց դարավոր պատմության ընթացքում աշխարհին բարձրարժեք հարուստ մշակութային ժառանգություն են ավանդել, և երկու ժողովուրդները բազում ընդհանրություններ ունեն, Նախագահը նշել է, որ այդ ընդհանրություններում, անկասկած, նշանակալի տեղ է զբաղեցնում մշակույթը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ մշակույթի ոլորտում ձևավորված երկկողմ կապերը ամուր հիմք են ստեղծում հայ-իրանական միջպետական հարաբերությունները քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում զարգացնելու և խորացնելու համար:

ՀՀ Նախագահը և Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարը համակարծիք են եղել, որ Հայաստանի և Իրանի՝ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունների զարգացման որևէ սահամանափակում չկա և երկկողմ կապերի առավել ամրապնդման համար կարևորել են հաճախակի փոխայցելությունները: «Դժվարությունները ժամանակավոր են, մեր բարեկամությունը՝ հավերժական: Պետք է ամեն ինչ անել ամրապնդելու և ընդլայնելու զարգացման մեծ ներուժ ունեցող հայ-իրանական հարաբերությունները՝ ի բարօրություն երկու ժողովուրդների և ի նպաստ մշակույթների: Մենք միմյանցով հարստանում և հարստացնում ենք միմյանց՝ մեր ողջ պատմության ընթացքում աշխարհի հետ շփվելով մեր մշակույթների հարուստ լեզվով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը կարևորել է ցանկացած նախաձեռնություն՝ ուղղված երկու երկրների և ժողովուրդների պատմության, մշակույթի և ավանդույթների ճանաչողության բարձրացմանը:

Հայաստանի և Իրանի միջև մշակութային հարաբերությունները, Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ունեն դինամիկ զարգացման միտում և ընդգրկում են մշակույթի գրեթե բոլոր ոլորտները՝ կինո, թատրոն, գրականություն և այլն:

Նախագահը գոհունակությամբ է նշել, որ մշակութային ժառանգության պահպանման շրջանակում համագործակցությունը վերջին տարիներին ստացել է որակական նոր դրսևորումներ: Նա շնորհակալություն է հայտնել Իրանի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքի և այդ ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, վստահեցնելով, որ Հայաստանում ևս իրանական պատմամշակութային ժառանգության նկատմամբ նույնպիսի վերաբերմունք կա:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88