Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ՏՄՊՊՀ – ԱՇՈՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՍԱՌԱ ՌԵՅՆՈԼԴՍԻՆ
06/05/2009 15:43
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – ԱՇՈՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՍԱՌԱ ՌԵՅՆՈԼԴՍԻՆ

Տիկին Ռեյնոլդսը Հայաստանում է` Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ՏՄՊՊ Հանձնաժողովին օրենսդրական բարեփոխումների առնչությամբ խորհրդատվություն մատուցելու նպատակով: Ողջունելով փորձագետին, Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց օրենսդրական այն դրույթները, որոնք բարեփոխումների կարիք են զգում: Մասնավորապես, Հանձնաժողովի որոշումների կատարման պարտադիրությունը ուժեղացնող նորմի անհրաժեշտությունը, Հանձնաժողովի որոշումների դեմ դատարաններ ներկայացված բողոքների պրոցեդուրալ խախտումների տեսակետից, այլ ոչ ըստ էության քննությունը, տուգանքների չափի վերաբերյալ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքների հակասությունները (տուգանվող ընկերություններն ու դատարանները համարում են, որ մեծ մասամբ Հանձնաժողովի նշանակած տուգանքները շատ խիստ են) եւ այլն:
 
Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախատեսված են նաեւ փորձագետի հանդիպումները Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների, կարգավորող մարմինների, դատարանների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ս. Ռեյնոլդսը կծանոթանա ՀՀ օրենսդրության նրբություններին, գործերի առնչությամբ տեղեկատվություն կհավաքի Հանձնաժողովի անդամներից ու աշխատակիցներից, այնուհետեւ կներկայացնի իր փորձագիտական եզրակացություններն ու առաջարկությունները:
AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98