
Սուրեն Կարայան. Հայաստանը բանակցում է Չինաստանից GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմ ստանալու համար
Չինաստանը կարող է Հայաստանին GSP+ միակողմանի արտոնյալ առևտրային ռեժիմ տրամադրել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Դա նշանակում է, որ եթե Չինաստանի Հանրապետությունն այդ ռեժիմը տրամադրի, ապա Հայաստանում արտադրված որոշակի ապրանքներ կներմուծվեն Չինաստան՝ առանց սահմանափակումների ու մաքսատուրքերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց նախարարը:
Հարցին, թե ի՞նչ ապրանքատեսակների մասին է խոսքը, նախարարն ասաց, որ դա կախված է բանակցություններից: