Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Վարչապետ Կարապետյանին են ներկայացվել IDeA հիմնադրամի զարգացման նոր նախաձեռնություններ
25/04/2017 17:08
Կիսվել

Վարչապետ Կարապետյանին են ներկայացվել IDeA հիմնադրամի զարգացման նոր նախաձեռնություններ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչներին՝ IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկայացվել են հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը և նոր նախաձեռնությունները:

Ռուբեն Վարդանյանը կարևորել է պետության կողմից երկրի զարգացման տեսլականի մշակումը, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությունը զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: Ռ. Վարդանյանի խոսքով՝ 2007 թ․-ից մինչ օրս IDeA հիմնադրամը գործընկերների, դոնորների հետ միասին Հայաստանում տարաբնույթ ծրագրերի իրականացման համար արդեն ներդրել է ավելի քան 550 միլիոն ԱՄՆ դոլար և նախատեսում է առաջիկա 15 տարում շուրջ 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ ներգրավել, որոնք լուրջ դրական ազդեցություն կունենան Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։

IDeA-ի հիմնադիրը ներկայացրել է Հայաստանի զարգացման նոր նախագծերի առաջարկությունների փաթեթ, որը ներառում է ինչպես արդեն գործող ծրագրերի շարունակականություն, այնպես էլ նոր ուղղություններ: Նշելով, որ Հայաստանի առաջընթացի համար IDeA-ն ստեղծել է իր ծրագրերի համար որպես հարթակ ծառայող զարգացման 10 ուղղություն՝ Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, առողջապահության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, ենթակառուցվածքների զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը և ֆինանսաբանկային համակարգի հզորացմանը, ինչպես նաև Արցախի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ ծրագրերը երկարաժամկետ կտրվածքով սոցիալ-տնտեսական ազդեցություն են ունենալու և բարձրացնելու են Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Ռուբեն Վարդանյանը նաև խոսել է ծրագրերի իրագործման հետ կապված խնդիրների մասին և առաջարկել դիտարկել կառավարման, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների արդյունավետությանը, չափորոշիչների ու մոտեցումների հստակեցմանն ուղղված քայլերը:

Կարեն Կարապետյանը ողջունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի գործունեությունը՝ այն գնահատելով արդյունավետ և կարևոր երկրի առաջընթացի ու ապագայի համար: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուբեն Վարդանյանին և իր գործընկերներին, որ մտահոգ են Հայաստանի համար, կանոնավոր աշխատանքներ են իրականացնում մեր երկրում, և մենք մեր վերաբերմունքով, համարժեք արձագանքով պետք է ոգևորենք նրանց: Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի յուրաքանչյուր ներդրող Հայաստանում իրեն պաշտպանված ու հարմարավետ զգա: Այդ իսկ պատճառով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը պետք է լինի հասկանալի և ձեռնտու կոնտրագենտի համար: Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկությունները», – ընդգծել է վարչապետը:

Անդրադառնալով ներկայացված նախաձեռնություններին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ակտիվ աշխատել IDeA հիմնադրամի հետ ըստ ոլորտների մշակված կոնկրետ ծրագրերով: «Ներկայացված բոլոր ծրագրերով պետք է արձագանքել՝ ո՞րն է առարկայական, որպեսզի նախաձեռնող խումբը մեզնից հստակ տեղեկատվություն ստանա հետագա քայլերի վերաբերյալ: Մենք այս հարթակն օգտագործում ենք՝ ծրագրերը համատեղ քննարկելու և ընդհանուր մոտեցմամբ առաջ շարժվելու համար», – ասել է վարչապետ Կարապետյանը:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25