
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՍՏԱՆԱ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 28-31-ը Աստանայում մասնակցելու է Միջին Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 21-րդ նիստին:
Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են հետևյալ թեմաները. «Տնտեսության և ֆինանսների գլոբալ տեսություն. զարգացող երկրների տնտեսությունների առջև ծառացած խնդիրները», «Ակտիվների հետընթացի դարաշրջան. ինչ կարող են քաղել ԱՄՆ-ը, Եվրոպան և Չինաստանը 1990-2005 թթ. Ճապոնիայի օրինակից» և «Դրամավարկային քաղաքականությունն անկայունության պայմաններում»:
Նիստին ելույթ են ունենալու ԱՄՀ տնօրեն կառավարչի տեղակալ Տակատոսի Կատոն, Նոմուրայի հետազոտական ինստիտուտի ավագ տնտեսագետ Ռիչարդ Կուն և Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Գիլյերմո Կալվոն: