Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայաստանը ներկայացվել է բլոկչեյնի և կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին
01/06/2018 09:58
Կիսվել

Հայաստանը ներկայացվել է բլոկչեյնի և կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին

Մայիսի 19-20-ին «Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիան Հայաստանը նեկայացրեց Մոսկվայում կայացած Բլոկչեյնի և կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին (WBC Summit), որը համարվում է ոլորտի թոփ 5 միջոցառումներից մեկը: Երկօրյա ծրագիրը ժողովեց 2000-ից ավելի միջազգային մասնակիցների, 250 խոսնակների՝ ժամանած 68 երկրներից: Քննարկումներն ընթացան 12 բաժիններում՝ ֆինտեխ, առողջապահություն, կրիպտոարժույթներ, կառավարություն, մայնինգ, լոգիստիկա, տելեկոմ, սմարթ քաղաքներ, արդյունաբերություն, կրթություն, ICO-ներ և օրենսդրություն: Արդյունքում ձևավորվեց լուծումների և որոշումների փաթեթ` անդամ երկրների կառավարություններին կատարվող առաջարկների կոորդինացման միասնական մեխանիզմների, ոչ արժանահավատ բլոկչեյն նախագծերի ցանկի մշակելու և միջազգային իրավական խորհուրդ ստեղծելու վերաբերյալ:

Գագաթնաժողովի կազմակերպիչ Կրիպտոարժույթների և բլոկչեյնի միջազգային ապակենտրոնացված ասոցիացիան (IDACB) պաշտոնապես ներկայացրեց IDACB ֆոնդը, որը բլոկչեյնի համաշխարհային զարգացման համար կունենա ներդրման երեք ուղղություն: Ֆոնդի ակտիվները կկազմեն 300 մլն. ԱՄՆ դոլար: «Յուրաքանչյուր երկրի դերը կարևոր է ոլորտի զարգացման հարցում. նոր նիշաների բացահայտման  ժամանակն է»,- նշում է IDACB հոգաբարձուների խորհրդի անդամ Հերման Կլիմենկոն:

Ասոցիացիայում ներգրավված են 83 երկրի 32.500 մասնակիցներ, 45 ազգային ասոցիացիաներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան, որի նախագահ Վիգեն Առուշանյանը նաև տնօրենների խորհրդի կազմում է: «Այստեղ կայացրած որոշումները, ստեղծած կապերն ու համագործակցությունները դրականորեն են ազդելու Հայաստանում բլոկչեյնի կիրառման գործնական բարելավման ու իրավական դաշտում համապատասխան բարեփոխումների իրականացման վրա»,- հավելում է Վ. Առուշանյանը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85