Պաշտոնական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.00-1.00
EUR BUY - 434.00-0.50 EUR SELL - 441.00+0.00
OIL:  BRENT - 84.33+0.75 WTI - 79.97+3.75
COMEX:  GOLD - 5065.30-1.95 SILVER - 84.03-0.14
COMEX:  PLATINUM - 2163.60-0.47
LME:  ALUMINIUM - 3194.50+1.74 COPPER - 13108.00-1.76
LME:  NICKEL - 17160.00-3.83 TIN - 53685.00-7.00
LME:  LEAD - 1962.00+0.00 ZINC - 3317.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.48+0.36 EUR/GBP - 1.1617+0.05
FOREX:  EUR/USD - 1.1617+0.05 GBP/USD - 1.3364+0.16
STOCKS RUS:  RTSI - 1137.70-0.79
STOCKS US: DOW JONES - 47954.74-1.61 NASDAQ - 22748.99-0.26
STOCKS US: S&P 500 - 6830.71-0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 55278.06+1.90 TOPIX - 3702.67+1.90
STOCKS CHINA:  HANG SENG - 25321.34+0.28 SSEC - 4108.57+0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10413.94-1.45 CAC40 - 8045.80-1.49
STOCKS EUR:  DAX - 23815.75-1.61
05/03/2026  CBA:  USD - 377.59-0.27 GBP - 504.01-1.49
05/03/2026  CBA:  EURO - 438.31-1.25
05/03/2026  CBA:  GOLD - 62502+1351 SILVER - 1053.6+65.87
Նիկոլ Փաշինյանն ու Սեմ Սիմոնյանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտի մի շարք հարցեր
12/06/2018 10:39
Կիսվել

Նիկոլ Փաշինյանն ու Սեմ Սիմոնյանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտի մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Վարչապետի պաշտոնական էջից։

Զրուցակիցները քննարկել են «Թումո» կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

Վարչապետը կարևորել է «Թումո»-ի գործունեությունը և ընդգծել, որ այն կարող է ողջ աշխարհում դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Սեմ Սիմոնյանի գլխավորած թիմի տարբեր ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը:

Պարոն Սիմոնյանը ողջունել է վարչապետի ներկայացրած գաղափարը և տեղեկացրել, որ նախատեսում են «Թումո» կենտրոններ հիմնել Փարիզում, Մոսկվայում, Տիրանայում, Բեյրութում, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում: Այնուհետև Սեմ Սիմոնյանն անդրադարձել է Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագրին, բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացմանը վերաբերող այլ հարցերի և նախաձեռնությունների:

05/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.59
-0.27
Եվրո (EUR)
438.31
-1.25
Ռուբլի (RUR)
4.8168
-0.0375
Լարի (GEL)
138.06
-0.67
62502
+1351
Արծաթ
1053.6
+65.87