ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՎԱՎԵՐԱՑՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
ՀՀ Ազգային ժողովն այսօր վավերացրել է մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ-ին պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Ըստ այդմ Ռուսաստանը 500 մլն դոլար վարկ կհատկացնի մեր երկրին: Վարկը կտրամադրվի 15 տարով, ԼԻԲՈՐ+3 տոկոսադրույքով, առաջին 4 տարին` արտոնյալ պայմաններով:
Նշենք, որ այս վարկային ռեսուրսները կուղղվեն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքների մեղմմանը, մասնավորապես, տնտեսության կայունացմանը: