Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումին
25/10/2018 17:13
Կիսվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումի շրջանակում կազմակերպված միջոցառումներին: Կոմիտեի ներկայացուցիչները հանդես են եկել «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլի գնահատող հանձնաժողովի կազմում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը` որպես հարկային քաղաքականությանն առնչվող պանելային քննարկման հրավիրյալ խոսնակ, ներկայացրել է էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու մեխանիզմների և էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառման ոլորտներում ՀՀ փորձը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Միքայել Փաշայանը մասնակցել է նաև ԵԱՏՄ շրջանակում թվային հետագծելիությանն առնչվող կլոր սեղանին` ներկայացնելով ապրանքների հետագծելիության ապահովման համար ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի և դրանց փոխադարձ ճանաչման դերի կարևորության վերաբերյալ շնորհանդես: ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ կիրառվող մեխանիզմներն ու մոտեցումները պետք է մշակվեն տնտեսվարողների բեռի նվազեցման, պահանջվող փաստաթղթերի ծավալի և սահմանահատման ժամանակ իրականացվող ֆիզիկական զննումների քանակի կրճատման պահանջներով:

Հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումին մասնակցել են աշխարհի 25 երկրի ավելի քան 2500 ներկայացուցիչ: 120-ից ավելի ընկերություն ներկայացված է եղել միջոցառման շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72