Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Քաշաթաղում նոր տներ կկառուցվեն
26/10/2018 11:35
Կիսվել

Քաշաթաղում նոր տներ կկառուցվեն

«Արցախ Րութս ինվեսթմենթ»  ներդրումային ընկերությունն այս տարի նշում է իր գործունեության 10 տարին: Այս տարիների ընթացքում ընկերությունը գործունեություն է ծավալել Արցախում՝ իրականացնելով ներդրումային ծրագրեր գյուղատնտեսության, բնակարանաշինության ուղղություններով:

Ավելի քան 200 սփյուռքահայ գործարարներից կազմված «Արցախ Րութս ինվեսթմենթ»  ներդրումային ընկերության ներկայացուցիչներն օրերս Արցախում էին՝ ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, նախանշելու առաջիկա անելիքները: «Արցախ Րութս ինվեսթմենթ»  հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Քաշաթաղում նախատեսում են նոր տներ կառուցել: Առաջարկ է եղել, այդ բնակելի հատվածն անվանել «Սիդնեյ» թաղամաս:

«Ներդրումային ընկերությունն իր ծրագրերն ընդլայնելու համար աշխատում է տարբեր երկրների ներդրողների հետ: Այս անգամ՝ աշխատելով Սիդնեյի մեր հայրենակիցների հետ, նրանց կողմից որոշում կայացվեց ներդրումներ կատարել Արցախում: Քանի որ բնակարանաշինության ծրագիրը կյանքի է կոչվելու ավստրալահայության միջոցներով, հետևաբար առաջարկ կա թաղամասը անվանել «Սիդնեյ»,-ասաց Վահան Գասարջյանը: Շուտով հոգաբարձուների խորհրդին կներկայացվեն Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 20 և Քարվաճառ քաղաքի շուրջ 40 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:

«Մենք այս ընթացքում գործունեություն ենք ծավալել Քաշաթաղում, Շահումյանում: Ներդրումներ են կատարվել գյուղատնտեսության, բնակարանաշինության ոլորտներում: Արդյունքները գոհացուցիչ են, բավական աշխուժություն է մտցվել այդ թաղամասերում: Որոշներն այդ գումարներով նոր գյուղատնտեսական ծրագրեր են սկսում, որոշները եղածը ընդլայնում: Տների կառուցումն էլ նպաստում է տեղի բնակիչների թվի ավելացմանը: Արդեն բնակվողներ կան Սիրիայից, Լիբանանից»,-ասաց  Վահան Գասարջյանը: Նոր կառուցվող տները լինելու են 2 կամ 3 սենյականոցներ: Տրամադրվելու են բազմազավակ ընտանիքներին, ազատամարտիկներին, նրանց, ովքեր Արցախ են տեղափոխվում բնակվելու համար, և այլն:

Վահան Գասարջյանն ընդգծեց, որ «Արցախ Րութս ինվեսթմենթ»-ը մի հարթակ է, որի միջոցով տարբեր երկրներից ցանկացողները ներդրումներ են կատարում Արցախում: Ներդրումային ճանապարհով նպաստում են, որ մարդիկ գան Արցախ բնակվեն, աշխատեն:

«Արցախ Րութս ինվեսթմենթ»-ը տարիներ առաջ իր գործունեությունը սկսել է 12 ներդրողով: Հիմա արդեն ներդրողների թիվը 200-ից անցել է: Հիմնական ներդրողները Լիբանանից են, կան Ֆրանսիայից, արաբական երկրներից, Ավստրալիայից և այլ երկրներից: Առաջիկայում նախատեսում են աշխատել ԱՄՆ-ի, եվրոպական այլ երկրների ուղղությամբ: Ներդրողները գումարներն Արցախի կառավարությանն են տրամադրում մատչելի տոկոսադրույքով: Կառավարությունն էլ իր հերթին որոշ հատվածը սուբսիդավորում է:

«Մեր հիմնական ներդրողները հայ են, նրանք հասկանում են, որ սրանք պարզապես բիզնես ծրագրեր չեն, գումար աշխատելու խնդիր չէ, այլ դրանով Արցախն են ուժեղացնում»,-ասաց նա:

 «Արցախ Րութս ինվեսթմենթ»-ը մտադիր է անցկացնել ներդրումային համաժողով ներկայացնելու իր իրականացրած աշխատանքը:

Աննա Գզիրյան

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25