Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու անհատական աշխատանքը խրախուսելուն
13/11/2018 14:21
Կիսվել

Տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու անհատական աշխատանքը խրախուսելուն

Հայաստանի կառավարությունը լրջագույն սոցիալական ծրագրեր է նախատեսում 2019թ. պետական բյուջեի նախագծով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ես արդեն առիթ ունեցել եմ այս ամբիոնից ասել, որ մենք բյուջետային որոշումների արդյունքում կհասնենք մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետությունում 85 հազար նպաստառուները և թոշակառուները, ում ստացած նպաստը և թոշակը գտնվում է պարենային գծից ներքև, 2019թ. կստանան այնքան թոշակ, որ մենք համոզված կլինենք, որ նրանք իրենց ուտելիքը, սնունդը գնելու հնարավորություն կունենան»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխության արդյունքում արդեն իսկ բարձրացրել են 206 հազար քաղաքացու աշխատավարձ՝ այդ ընթացքում տարեկան 14 միլիարդ դրամ թողնելով շրջանառության մեջ: «Եկամտահարկի փոփոխությունների արդյունքում ավելանալու է 210 հազար մարդու աշխատավարձ: Արդեն ասացի, որ միկրոբիզնեսի հետ կապված որոշումների արդյունքում, ըստ էության, ավելանալու է մոտավորապես 70 հազար քաղաքացու եկամուտ: Մենք որոշում ենք կայացրել, որ 2019թ. կբարձրանան պոլիկլինիկաների 14 հազար աշխատողների աշխատավարձերը: Սրանք կարևոր ցուցանիշներ են ընդգծելու համար, որ մենք զուգահեռաբար հավասարակշռված առաջ են գնում աշխատանքը խրախուսելու և սոցիալական ապահովության որոշակի երաշխիքներ ստեղծելու ճանապարհով»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա բյուջեի քննարկումների համատեքստում գլոբալ առումով շատ կարևոր է համարում նորից վերադառնալ բյուջեի ձևավորման մասնակիցների թնջուկին, ինչը նույնպես որոշակի հարցեր է առաջացնում: «Իրականությունն այն է, որ առաջնային հարկ վճարողի կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում ունի մոտավորապես 350 հազար մարդ: Ո՞ւմ նկատի ունենք առաջնային հարկ վճարող ասելով: Նկատի ունենք բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր կամ ոչ բյուջետային ընկերություններում: Ըստ էության, այս 350 հազար մարդիկ են, ովքեր հարկեր են վճարում՝ դրանք զրոյից ստեղծելով: Իհարկե, պետական կառավարման համակարգի աշխատողները, Ազգային ժողովի պատգամավորները նույնպես իրենց աշխատավարձերից հարկ վճարում են, բայց նրանց աշխատավարձը, մյուս բոլոր բյուջետային հիմնարկների աշխատավարձը ձևավորվում է այդ 350 հազար հարկ վճարողների կատարած վճարումներից: Մեր խնդիրն է վարել այնպիսի քաղաքականություն, որ ահա այս առաջնային հարկ վճարողների թիվը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի: Ինչո՞ւ, որովհետև, ըստ էության, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ այս 350 հազար մարդիկ`որպես հարկ վճարողներ, իրենց ուսերին են կրում ողջ պետական համակարգի անվտանգության, ճանապարհների որակի, ենթակառուցվածքների, կրթության, պետական կառավարման ֆինանսավորման պատասխանատվությունը: Երբ մենք արձանագրում ենք, որ Հայաստանում բնակվող քաղաքացիների, աշխատունակ քաղաքացիների ընդամենը փոքր տոկոսն է այսպիսի գործառույթ կատարում, մենք ճշգրիտ ձևակերպում ենք այն խնդիրը, որը պետք է լուծենք»,- ասաց նա մանրամասնելով, որ իրենք ՀՀ որևէ քաղաքացու չեն մեղադրում չաշխատելու կամ հարկ չվճարելու մեջ, այլ ասում են, որ եղել է ուրիշ իրավիճակ, երբ խրախուսվել է աղքատությունը, որպեսզի ամեն ընտրությունից առաջ հնարավոր լինի կոնկրետ փողի ծախսմամբ հասնել ընտրության արդյունքներին, իրենք ասում են, որ բացել ենք բոլոր հնարավորությունները, իսկ տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու անհատական աշխատանքը խրախուսելուն:

Նա շեշտեց՝ կառավարության պարտավորությունն է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա իր ուժերին, հավատա, որ ինքը կարող է արդյունք ստեղծել:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91