
Քննարկվել են Արցախի հետ գործակցության շրջանակներն ընդլայնելու առնչվող հարցեր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նոյեմբերի 20-ին ընդունեց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիգրան Թորոսյանին և նախարարության տրանսպորտի վարչության պետ Արայիկ Պողոսյանին։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկու հայկական պետությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի մի շարք դրույթներին, գործակցության շրջանակներն ընդլայնելու գործնական քայլերին։
Քննարկվեցին միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին, տաքսի ծառայություններին, մեքենաների տեխզննությանը, ավտոկայանների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
Արմեն Փամբուխչյանը արցախցի գործընկերներին ներկայացրեց նաև փոխադրումների ոլորտում Հայաստանի վերջին շրջանի փորձը, մանրամասնեց միասնական երթուղային ցանցի, միասնական օպերատորի ծրագրի ներդրման հետ կապված մի շարք հարցեր։ Քննարկվեց դրանք Արցախում ևս կիրառելու հնարավորությունները։
10:30 02/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 397.00 | 400.00 |
AMD / EUR | 431.00 | 440.00 |
AMD / RUR | 5.58 | 5.70 |
դոլար | ||
դոլար | ||
-
21:00 02/02Հայկ Եսայան. 2023թ.-ին ևս 120,000 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել գերարագ կապից
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը