Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիրը Երևանում է
29/11/2018 17:55
Կիսվել

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիրը Երևանում է

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկիրը ժամանել է Հայաստան: «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդի եռօրյա այցի օրակարգի մեկնարկը տրվեց լրագրողների հետ հանդիպմամբ: Բացի մրցանակակրից, ասուլիսին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, մրցանակաբաշխության հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքների համակարգող Հովիկ Մուսայելյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Հակոբ Արշակյանը ողջունեց և երախտագիտություն հայտնեց հյուրին՝ կարևորելով այն մեծ ավանդը, որ Ջեյմս Թրուշարդն ունի ինժեներական ոլորտի հեղափոխական զարգացման գործում: «Այսօրինակ մրցանակաբաշխության դերը շատ մեծ է մեր երկրի համար՝ նկատի ունենալով նաև կառավարության այն տեսլականը, որով Հայաստանը պիտի դառնա բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական և գիտատեխնիկական հնարավորություններով երկիր: ՏՏ ոլորտում մեծագույն ներդրում և որակական փոփոխություն բերած մարդիկ, գալով Հայաստան, իրենց արժեքավոր փորձն են բերում մեր երկիր և բարձրացնում Հայաստանի ճանաչելիությունը»,- նշեց նա:

Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար: «Մեծ պատիվ է գտնվել այստեղ և արժանանալ բարձր մրցանակի: Հայաստանը կարևոր է ինձ համար նաև նրանով, որ «Նեյշնլ ինսթրումենթս»-ն այստեղ ունի բավական ուժեղ թիմ: Ես ինձ համար բացահայտել եմ այն տաղանդը, որ կա Հայաստանում, և ուրախ եմ, որ մեր ընկերությունը նույնպես օժանդակում է հայ ինժեներների՝ գլոբալ տեխնոլոգիական տնտեսությանը ինտեգրվելուն: Հիանալի տեխնոլոգիական ժամանակներ են, և ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է մաս կազմել այս նոր ժամանակներին՝ ինտերնետ իրերի, ինքնավար մեքենաների, խելացի քաղաքի, 5G տեխնոլոգիաների և այլ առաջադեմ ուղղություններով»,- ասաց Դոկտոր Թրուշարդը:

Ռալֆ Յիրիկյանն էլ ընդգծեց, որ իրենց ընկերությունը շատ ուրախ է մաս կազմել այս նշանակալի ծրագրին և համոզմունք հայտնեց, որ մրցանակի կարևորությունը տարեցտարի մեծանում է:

Հովիկ Մուսայելյանը ևս կարևորեց ՏՏ լիդերների այցը, որը նպաստում է Հայաստանի ճանաչելիությանը՝ որպես գիտելիքին ապավինող երկիր: «Հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ մեր հանձնաժողովը հերթական բացառիկ որոշումն է կայացրել: Մենք այսօր ընդունում ենք միջազգային տեխնոլոգիական հանրության շրջանում մեծ ճանաչում ունեցող լեգենդի, որն իր գործունեությամբ ապացուցել է, որ անհնարին թվացողը հնարավոր է իրագործել»,-ասաց նա:

Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը ներկայացրեց Ջեյմս Թրուշարդի կենսագրությունը: Դոկտոր Թրուշարդը «Ֆորբսի»՝ Ամերիկայի սիրելի ղեկավարներից մեկն է, ով «Նեյշնլ Ինսթրումենթսում» հայտնի է որպես դոկտոր Թի, իսկ նրա առաջնորդած «Նեյշնլ ինսթրումենթս»-ը երեք հոգանոց թիմից վերածվել է վերազգային կազմակերպության, որն ընդգրկվել է «Աշխարհի 25 լավագույն վերազգային աշխատատեղերի» ցանկում:

Դոկտոր Թրուշարդի ղեկավարության ներքո «Նեյշնլ Ինսթրումենթս»-ը ծրագրավորման վրա հիմնված մոտեցմամբ վերասահմանեց թեստավորման և չափումների շուկան։ Այս տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ էին մի քանի առանցքային նորարարություններ: «LabVIEW»- ն այդ նպատակին հասնելու համար առանցքային ծրագրային նորարարությունն էր: «LabVIEW»-ն կառուցվածքայնացված տվյալների հոսքի ծրագրավորման լեզու է, որը համապատասխանում է չափումներ կատարելու ժամանակ գիտնականների և ճարտարագետների մտածելակերպին:

Թրուշարդը ճանաչվել է Վուդրո Վիլսոնի կորպորատիվ քաղաքացիության մրցանակի դափնեկիր, իր՝ համայնքային ներգրավվածության համար այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ճարտարագիտական հիմնադրամի խորհրդատվական խորհուրդը, Տեխասի համալսարանը Օսթինի կանցլերի խորհուրդը, Օսթինի ծրագրային ապահովման խորհուրդը և «FIRST» Ռոբոտիքսը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41