
Բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։
Բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
10:30 08/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 397.00 | 400.00 |
AMD / EUR | 421.00 | 428.00 |
AMD / RUR | 5.49 | 5.62 |
դոլար | ||
դոլար | ||
-
21:00 02/02Հայկ Եսայան. 2023թ.-ին ևս 120,000 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել գերարագ կապից
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
16:19 08/02Փոփոխվել են Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների ամսավճարները
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ