Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն
24/12/2018 22:02
Կիսվել

Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:

Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2019 թվականից ակնկալիքներին:

Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Թույլ տվեք նախ և առաջ շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքների համար, որովհետև 2018-ը քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի էր, սակայն նրա կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք, ըստ էության, տնտեսական ցնցումներ չունեցանք: Դա նաև Հայաստանի գործարար համայնքի ցուցաբերած բացառիկ ջանքերի արդյունք է և իսկապես շատ բարձր է գնահատվում կառավարության կողմից:

Հաջորդը, որ 2019 թվականի տարեմուտի կապակցությամբ շնորհավորելու համատեքստում ուզում եմ ասել, հետևյալն է. կարծում եմ, որ 2019 թվականի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության և գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով: Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն և չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության և դրանում ներգրավված ընկերությունների հաջողությունը: Ամենակարևոր շահագրգռությունը, որ մենք ունենք այդ ասպարեզում՝ առանց բացառության բոլոր ընկերությունների հաջողությունն է: Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի անհաջողությամբ մենք շահագրգռված լինենք որևէ պատճառաբանությամբ և Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի հաջողությամբ մենք շահագրգռված չլինենք: Սա, կարծում եմ, չափազանց կարևոր և բացառիկ իրավիճակ է մեր իրականության մեջ և սրանից բխում է մեր հիմնական շահագրգռությունը. մենք ուզում ենք, որ Հայաստանի բոլոր ընկերությունները 2019 թվականին ստանան մեծ եկամուտներ, առավել մեծ եկամուտներ, հնարավորինս շատ եկամուտներ, որպեսզի հասկանալիորեն ավելի մեծ հարկեր վճարեն Հայաստանի Հանրապետությանը:

Ուզում ենք նաև ձեզ հավաստիացնել, որ այդ հարկերն առավել արդյունավետ և նպատակային ծախսելու արդյունավետությունը պիտի դառնա մեր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ ի շահ մեր երկրի, մեր ազգային շահերի: Մենք այդ ուղղությամբ նաև պետք է միմյանց հետ աշխատենք: Սա իսկապես բացառիկ հնարավորություն է, որ ձևավորվի նոր գոծընկերության մակարդակ: Իհարկե, այս իրավիճակը ենթադրում է նաև, որ գործարար համայնքը պետք է ակտիվ ներգրավված լինի օրենսդրական դաշտի բարեփոխումների գործընթացին, որպեսզի այն բարեփոխումները, որ մենք մտադիր ենք իրականացնել տնտեսությունը խթանելու, տնտեսական աճ ապահովելու համար, իրականում ծառայեն այդ նպատակին և ոչ թե հակառակ էֆեկտների բերեն, որովհետև մենք ունենք ծրագրեր, որոշակի պատկերացումներ, բայց դրանք գործնականում կիրառողները լինելու եք դուք, և շատ կարևոր է նախապես համոզվել, որ այդ փոփոխությունների գործնական կիրառումը իսկապես բերելու է պոզիտիվ արդյունքների:

Իհարկե, մեր երկիրն այսօր ունի մեծ ամբիցիաներ և իր առջև դրված մեծ խնդիրներ, և այդ ձգտումների, նպատակների ֆինանսավորողը լինելու եք դուք, նկատի ունեմ բացառապես օրինական ֆինանսավորումը, որովհետև կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարողները և ընդհանրապես որևէ ընկերություն ազատված է որևէ տեսակի կոռուպցիոն պարտավորությունից: Բայց սրանից պատասխանատվության չափը ոչ թե պակասում է, այլ ավելանում, որովհետև իսկապես այն խնդիրները, որ մենք որպես պետություն, որպես ժողովուրդ դրել ենք մեր առաջ, հնարավոր կլինի լուծել միայն մի դեպքում, եթե ձեր աշխատանքը, գործունեությունը լինի առավել հաջող և հետևաբար որպես արդյունք պետական բյուջեի եկամուտներն էլ ավելանան ու մենք ի վիճակի լինենք ամբողջ ծավալով և պատշաճ մակարդակով լուծել մեր պետության առջև ծառացած խնդիրները:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ և բոլորիս անցած՝ 2018 թվականի կապակցությամբ, որովհետև կարծում եմ, որ 2018-ը մեր պատմության և հիշողության մեջ կմնա որպես պոզիտիվ տարի և ցանկանում եմ, որ 2019 թվականը մեր պատմության և հիշողության մեջ մնա որպես շատ ավելի պոզիտիվ տարի: Հույս ունենք, որ միասին կկարողանանք հասնել այդ արդյունքին:

Եվ ուրեմն, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Շնորհակալ եմ»:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98