
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻՐԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ կՄԱՍՆԱԿՑԻ «ԵՎՐԱԶԷՍ»-Ի ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ 23-ՐԴ ՆԻՍՏԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղն առավոտյան կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 23-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով։
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք։