
Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը Թալիշում հանդիպել են ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ
Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Թալիշ, ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հանդիպում ունեցել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների եւ ազատամարտիկների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, բանակաշինությանը, Թալիշի վերականգնմանն առնչվող հարցեր: