![Հայաստանն ու Արցախը քննարկում են բանկային ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ](https://b24.am/pub/uploads/2019/05/973661_555541362.jpg)
Հայաստանն ու Արցախը քննարկում են բանկային ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ կառավարության անդամների եւ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել է բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: