Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը
07/05/2019 19:27
Կիսվել

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 7-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանի խոսքով՝ օրենքի պահանջները տարածվում են 100.000-10.000.000 դրամի չափով սպառողական վարկերի վրա. այդ սահմանաչափից դուրս վարկերի դեպքում քաղաքացիներն ունենում են խնդիր` հնարավոր չարաշահումների հետ կապված: Նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել օրենքում գործող սահմանաչափը՝ այն տարածել մինչեւ տասնհինգ միլիոն դրամը գերազանցող կրեդիտավորման պայմանագրերի վրա:

Կառավարության եզրակացությունը ներկայացնելով՝ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ գործադիրը սկզբունքորեն դեմ չէ նախագծին: Այդուհանդերձ նա խոսել է որոշ ռիսկերի մասին: Օրենքը, ԿԲ նախագահի տեղակալի համոզմամբ, պետք է պաշտպանի միայն ֆիզիկական անձ սպառողների այն խմբերին, ովքեր չունեն բավարար մակարդակի ռեսուրսներ՝ գնահատելու իրենց ֆինանսական ռիսկերը:

Հարցուպատասխանի ձեւաչափում եւ ելույթներում օրենսդիրներն անդրադարձել են վերջին տարիներին գյուղատնտեսական, արդյունաբերական ու սպառողական վարկավորման աճի տեմպերին, ռիսկայնության չափելիությանը, վարկերի տույժ-տուգանքների զիջման դեպքերին, վերավարկավորման հնարավորություններին եւ այլ խնդիրների: Նախագիծը կարեւորվել է վարկավորմանը, կապիտալի ու բանկերի դերին, տնտեսության կողմից բանկերի ֆինանսավորմանը, փոքր վարկային կազմակերպությունների կողմից 150-200 տոկոսով վարկերի տրամադրմանն առնչվող խնդիրները բարձրաձայնելու համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաեւ նորաստեղծ բիզնեսի վարկավորման պայմաններին:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Միքայել Մելքումյանը: Նա անդրադարձել է տնտեսություն-վարկեր փոխհարաբերություններին, բիզնեսի կայացման եւ զարգացման միտումներին, խոսել այդ հարցում վարկավորման գործընթացի ունեցած դերակատարության մասին:

Եզրափակիչ ելույթում Մանե Թանդիլյանն անդրադարձել է հնչած տեսակետներին:

Առաջին ընթերցմամբ Ներսես Երիցյանը քննարկման է ներկայացրել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Փորձ է արվում կարգավորել փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին վարկավորման գործընթացը, ինչպես նաեւ առավել խոցելի հատվածի համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Առաջարկվում է օրենքը տարածել նաեւ մինչեւ 5.000.000 դրամ գումարի չափով եւ դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաեւ գերփոքր, փոքր ու միջին առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին տրամադրված վարկերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Նախագիծը նաեւ անդրադառնում է սպառողների հետ հաղորդակցման կանոններին: Առաջարկվում է, որ վարկավորողի կողմից սպառողներին տրամադրվող տեղեկատվությունը վարկավորողի տարածքում նրանց հանձնելը լինի միայն այլընտրանքային տարբերակ: Եթե նույնիսկ տեղեկատվություն ստացողն ընտրի վարկավորողի տարածքում ստանալու տարբերակը, ապա վարկավորողները պարտավոր են լինելու պարտադիր ներկայացնել տեղեկատվությունը փոստով, էլեկտրոնային կապի միջոցով կամ էլեկտրոնային այլ միջոցով ուղարկել վարկ ստացողին:

Երկու նախաձեռնությունների վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նախագծով նախատեսվում է «օրենսդրությամբ» բառը փոխարինել «ՀՀ կառավարության կողմից» բառերով, որով առաջարկվում է կառավարության որոշմամբ կանոնակարգել հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ու դրանք օգտագործող իրավասություն ունեցող անձանց տնօրինման կարգը:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի մայիսի 8-ի նիստում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90