Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը
30/05/2019 20:35
Կիսվել

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը և պատգամավոր Բեռնար Դըֆլեսելը: Բուշ դյու Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք:

Վարչապետը, ողջունելով հյուրերին կառավարությունում, նշել է, որ Հայաստանը կարևորում է խոշոր հայկական համայնք ունեցող Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ համագործակցությունը, որի խորհրդի կազմում ընդգրկված են նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: «Հայաստանում Ֆրանսիան համարում են մեր երկրի և ժողովրդի ամենամեծ բարեկամներից մեկը: Մեզ միավորում են ամուր պատմական կապերը, և մենք շահագրգռված ենք բարեկամ Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմամբ», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության համար և նշել, որ ուրախ է արդեն 4-րդ անգամ այցելել Հայաստան: Մարտին Վասալը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընթացքից՝ խոսելով համատեղ ծրագրերի, Գորիսում բացված սրտաբանական հիվանդանոցի արդյունավետ աշխատանքի մասին: «Հայաստանի հետ բավական սերտ կապեր ունենք և պատրաստակամ ենք խորացնել դրանք: Ֆրանսահայ համայնքը մեծ հարգանք է վայելում և ակտիվ ներգրավված է տարբեր ոլորտների զարգացման գործում», – ասել է նա: Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, առևտրաարդյունաբերական պալատի անդամներ, և պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի խորացման հեռանկարները: Վարչապետը ներկայացրել է մենաշնորհների հաղթահարման, հավասար ու արդար մրցակցային պայմանների ստեղծման ուղղությամբ բարեփոխումները, նշել, որ տնտեսական աճի դրական միտումներ են արձանագրվում, և ներդրումների համար նպաստավոր դաշտ է ստեղծվել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում արդյունավետ գործունեություն են ծավալում մի շարք ֆրանսիական ընկերություններ, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնմամբ, որը կնպաստի ոչ միայն տնտեսական կապերի զարգացմանը, այլև տնտեսվարման նոր մշակույթի ներդրմանը:

Մարտին Վասալը նշել է, որ ներդրումային նպաստավոր պայմանների և հնարավորությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետի ուղերձը կփոխանցի Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի գործարար շրջանակներին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում Ֆրանսիայի կարևոր դերակատարությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը շատ լայն արձագանք է գտել Հայաստանում, ողջ հայության շրջանում, և հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային՝ Ցեղասպանությունից փրկված հայերին գրկաբաց ընդունելու, ապաստան տալու, ինքնության, մշակույթի պահպանման ու զարգացման պայմաններ ստեղծելու համար:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83