Պաշտոնական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱԶԷՍ-Ի ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
09/06/2009 19:43
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱԶԷՍ-Ի ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 23-րդ նիստին մասնակցող կառավարությունների ղեկավարների մակարդակով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք։

Միջպետական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են երկու տասնյակ հարցեր։ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում ներկայանում է դիտորդի կարգավիճակով։ Այսօր կեսօրին տեղի է ունեցել վարչապետների հանդիպումը նեղ կազմով։ Ընդլայնված կազմով հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի կառավարության ղեկավարը ԵվրԱզԷՍ-ի երկրներին կոչ է արել միավորել ջանքերը ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար։ Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել նիստին ներկա վարչապետները։

Նիստի ավարտից հետո ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր եւ որոշումներ, այդ թվում` «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծելու մասին» պայմանագիրը, հաստատել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների ծրագիրը։

Հակաճգնաժամային հիմնադրամը կսկսի գործել արդեն 2009թ.-ին։ 2009թ.-ին կգործի նաեւ ԵվրԱզԷՍ-ի Բարձր տեխնոլոգիաների կենտրոնը, որի հիմնական նպատակն է աջակցել գիտատեխնիկական եւ ինովացիոն գործունեության զարգացմանը։

ԵվրԱզԷՍ-ի եւ Մաքսային միության ձեւաչափերով նախատեսվող առաջիկա միջոցառումները կնպաստեն ինտեգրման գործընթացների արագացմանը եւ ԵվրԱզԷՍ-ի մասնակից պետությունների տնտեսությունների վրա համընդհանուր ճգնաժամի բացասական ազդեցության նվազման ուղղությամբ համատեղ ջանքերի մեծացմանը։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կայացել է հանդիպում գործարարների հետ, որտեղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել «Հայաստան. ապագայի ռազմավարություն, երեք ամիս անց» զեկուցումով։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան։

AMP
09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57