ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՄՖԿ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն տիկին Սնեժանա Ստոյլջկովիչին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՄՖԿ-ի Հայաստանի եւ Վրաստանի գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեկը։
Տիկին Սնեժանա Ստոյլջկովիչը ներկայացրել է կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային, հետազոտական եւ խորհրդատվական ծրագրերը։ Քննարկվել են համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ՄՖԿ-ի հետ Հայաստանի հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի միջազգային ֆինանսական կորպորացիայի ծրագրերի իրականացմանը եւ հույս հայտնել, որ ՄՖԿ-ի կողմից իրականացվող նախագծերը համահունչ կլինեն կառավարության երկարաժամկետ ծրագրերին եւ գերակա ուղղություններին։