Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը – 10/09/19
10/09/2019 22:49
Կիսվել

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը – 10/09/19

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, բացառությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության հեղինակած   «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը  խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մի խումբ նախագծեր, որոնք  փոփոխություններ էին առաջարկում  կատարել  ՀԱՊԿ  պայմանագրում եւ  կանոնանադրությունում:

Զեկուցողի  տեղեկացմամբ՝ դրանցից  «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին  կազմակերպության կանոնադրությունում  փոփոխություններ կատարելու մասին»  երկրորդ արձանագրությունը  վավերացնելու մասին»  եւ  «2002 թվականի հոկտեմբերի 7-ի  Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը  վավերացնելու մասին» օրինագծերի ներկայացումը պայմանավորված է  մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններով: Համաձայնագրերի նպատակն է սահմանել, որ կազմակերպության ղեկավար մարմնում՝ Խորհրդում,  կարող է լինել վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է:

Պատգամավորները քննարկել են նաեւ «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որում առաջարկվող փոփոխությունները տեխնիկական բնույթի էին:

Հաջորդ՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության  իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը  վերաբերում է Կազմակերպությունում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալու կարգին եւ դրա դադարեցմանը:

Սահմանվում է, որ Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են կառույցի բաց նորմատիվ իրավական բազայի, փորձի եւ գործունեության պրակտիկայի ուսումնասիրությամբ՝ առանց Կազմակերպության  գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորության, կարող են   կառույցում  դիտորդի կարգավիճակ ստանալ: Գործընկերոջ կարգավիճակ կարող են ստանալ այն դեպքում, եթե ընդունում են Կազմակերպության նպատակներն ու սկզբունքները եւ ցանկություն են հայտնում երկկողմ հետաքրքրություն  ներկայացնող ոլորտներում հաստատելու եւ զարգացնելու փոխշահավետ համագործակցություն:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունները  համաձայնագրերի վերաբերյալ ներկայացրել է Տաթեւիկ Հայրապետյանը:

Վերջին համաձայնագրի առնչությամբ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորներ  Շիրակ Թորոսյանը, Միքայել Մելքումյանը, Արման Բաբաջանյանը, Սոս Ավետիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Ռուբեն Ռուբինյանը, որոնք անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը, կառույցի արդյունավետությանը, ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն,  որոշ երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի, կառույցին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակով  մաս  կազմելու հնարավորությանը: Վերջինիս առնչությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել է, որ  առանց Հայաստանի համաձայնության որեւէ երկիր չի կարող դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ձեռք բերել ՀԱՊԿ-ում, քանի որ Հայաստանը պարզապես դեմ կքվեարկի, եւ հակառակը. Հայաստանը  կողմ կքվեարկի այն պետություններին, որոնց դեպքում կցանկանա, որ նրանք ստանան վերոնշյալ կարգավիճակները: Նա այս հարցով մտահոգ գործընկերոջը՝ Արման Բաբաջանյանին, հորդորել է առաջնորդվել Հայաստանի ինքնիշխանության եւ սեփական շահերը պաշտպանելու ունակության  կանխավարկածով՝ մի կողմ թողնելով խեղճության եւ անկարողության կանխավարկածը:

Հաջորդիվ Գեւորգ Պապոյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ  պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի վերացնելու օրենքի որոշ հոդվածներում առկա հակասությունները:

Հարակից զեկուցող պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը նշել է, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովի կողմից: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Կառավարության հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: Ըստ բանախոսի՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաեւ օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ եւ հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, որը լուրջ խնդիրներ է ստեղծել ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար: Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, կարգավորվում են վարորդական վկայականներ տալու, փոխանակելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները: Օրենքների նախագծերի ընդունմամբ ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթեւեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:

Պատգամավորների հարցերը վերաբերել են էլեկտրոնային եղանակով ավտոտրանսպորտների գրանցմանը, մեքենաների տեխզննության ընթացակարգերին, խցանումների օբյեկտիվ պատճառներին, էվակուատորների ծառայության աշխատանքներին, բջջային հավելվածով վթարային իրազեկմանը:

Հարակից զեկուցող պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշել է, որ ճանապարհային երթեւեկության, անվտանգության համակարգում առկա խնդիրների կարգավորմանը վերաբերող բավականին հստակեցված, ծավալուն փաթեթ է ներկայացվել, որը դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովի կողմից: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծերի փաթեթին:

Առաջին ընթերցումով խորհրդարանը քննարկել է կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ համաձայն ներկայացված առաջարկությունների, երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ կբացառվի քաղաքացիներին հետապնդելու եւ տուգանելու նպատակադրումը` որպես նախկինում գործող քաղաքականության բաղադրատարր: Ներկայացնելով 2012-2018 թթ. ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական նկարագիրը? բանախոսն ընդգծել է, որ տուգանային միավորի ինստիտուտի ներդրումը թույլ կտա երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ ճանապարհային ենթակառուցվածքների որակի բարելավմանը զուգընթաց զգալիորեն բարձրացնել կարգապահությունը ճանապարհներին եւ նվազեցնել ՃՏՊ-ների ու դրանց արդյունքում արձանագրվող զոհերի ու վիրավորների թիվը:  Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի բարեփոխումների նպատակով ներկայացվող օրինագծերի փաթեթով նախատեսվում է վերանայել եւ նվազեցնել մի խումբ վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Ամփոփելով՝ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա վերականգնել երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: Նա տեղեկացրել է, որ փաթեթի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ, ուսումնասիրվել եւ տեղայնացվել է միջազգային լավագույն փորձը: Պատգամավորը կոչ է արել գործադրին նախաձեռնությունն ընդունվելու դեպքում ձեւավորել պարեկային ոստիկանություն ծառայությունը: Արմեն Խոչատրյանը կոչ է արել կողմ քվեարկել:

Փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները: Նրանք խոսել են առաջարկվող բալային համակարգի վերաբերյալ: Մտահոգություն է հնչել ավտոմոբիլային ճանապարհների ոչ բավարար լուսավորության, անսարքության եւ սխալ նախագծման պատճառով տեղի ունեցող պատահարների առնչությամբ: Կոչ է արվել վարորդներին պահպանել երթեւեկության կանոնները, վարորդական իրավունքից զրկվելու դեպքում չվարել մեքենա: Անհրաժեշտ է համարվել խստացնել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու հետեւանքով կատարված իրավախախտումները:

«Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը: Նա համաձայնել է հնչած այն տեսակետի հետ, որ ճանապարհի անսարքության պատճառով կարող է տեղի ունենալ պատահար, սակայն, ըստ պատգամավորի, առաջարկվող բալային համակարգի կիրառումը չի առնչվում վերոնշյալ խնդրին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը, ներկայացնելով վիճակագրական տվյալները, նշել է, որ մեր երկրում զոհերի 80 տոկոսը տեղի է ունենում լավ բարեկարգված եւ արագընթաց ճանապարհներին: Պատգամավորի խոսքով՝ առաջարկվող համակարգի թիրախում լինելու են բազմակի խախտում կատարող վարորոդները:

Խորհրդարանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում կատարելու մասինե օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել նոր՝ 8.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝ հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված վարչական իրավախախտումների դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը:

Դավիթ Անանյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ նույն օրենսգրքում լրացումներ առաջարկող  օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ հիմնական զեկուցողի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին առաջարկվում է  ճանաչել հարկային մարմինը:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Խորհրդարանը նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10-ին:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69