ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՆԱԽԱՐԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏՐԱՍԵԿԱ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-16-ը կմասնակցի Իսիկ-Կուլում (Ղրղզստան) կայանալիք ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի տարեկան նիստին:
Հունիսի 15-ին կկայանա ՏՐԱՍԵԿԱ ազգային քարտուղարների նիստը, որի ընթացքում քննարկվելու է տարեկան նիստի օրակարգի նախագիծը, ինչպես նաեւ ներկայացվելու են ՏՐԱՍԵԿԱ նախագծերը: