Պաշտոնական

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 441.50-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 63.02+1.03 WTI - 59.12+1.76
COMEX:  GOLD - 4490.30+0.91 SILVER - 78.88+5.57
COMEX:  PLATINUM - 2296.70+2.70
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 157.85+0.42 EUR/GBP - 1.1634-0.21
FOREX:  EUR/USD - 1.1634-0.21 GBP/USD - 1.3399-0.27
STOCKS RUS:  RTSI - 1097.31+0.23
STOCKS US: DOW JONES - 49504.07+0.48 NASDAQ - 23671.35+0.81
STOCKS US: S&P 500 - 6966.28+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 51939.89+1.61 TOPIX - 3514.11+0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26231.79+0.32 SSEC - 4120.43+0.92
STOCKS EUR:  FTSE100 - 10124.60+0.80 CAC40 - 8362.09+1.44
STOCKS EUR:  DAX - 25261.64+0.53
09/01/2026  CBA:  USD - 381.21-0.18 GBP - 511.13-1.73
09/01/2026  CBA:  EURO - 443.92-1.51
09/01/2026  CBA:  GOLD - 54287-132 SILVER - 921.73-46.78
ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԲԱՇԱՐ ԱԼ ԱՍԱԴԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
16/06/2009 11:54
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԲԱՇԱՐ ԱԼ ԱՍԱԴԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

ՀՀ նախագահի նստավայրից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադը եւ տիկին Ասմա Ալ-Ասադը:
Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հունիսի 17-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի եւ տիկին Ասմա ալ-Ասադի կտրվի պաշտոնական ընթրիք:

Պաշտոնական այցի շրջանակում Բաշար Ալ-Ասադը հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Հունիսի 18-ին Հայաստանի եւ Սիրիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-սիրիական բիզնես ֆորումի բացման արարողությունը:

Հայաստան այցի օրերին Նախագահ Բաշար Ալ-Ասադը կայցելի նաեւ Մատենադարան:

Հունիսի 18-ին Սիրիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից:

09/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.21
-0.18
Եվրո (EUR)
443.92
-1.51
Ռուբլի (RUR)
4.8108
+0.0666
Լարի (GEL)
141.5
-0.08
54287
-132
Արծաթ
921.73
-46.78