
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՏ
«Bridge Artsakh» տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ` հանդիպման մասնակիցները կարեւորել են Արցախում նման միջոցառումների անցկացման եւ այդ շրջանակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաեւ ԼՂՀ տնտեսական իրավիճակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: