Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՄԷ-Ը ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀՀ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
22/06/2009 14:00
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՄԷ-Ը ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀՀ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

ՀՀ նախագահի նստավայրից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին:

Հանրապետության Նախագահը կարեւորելով Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի առաջին այցը մեր երկիր, ասել է. «Հայաստանը խորապես շահագրգռված է ԱՄԷ հետ հարաբերության ընդլայնմամբ, եւ վստահ է, որ դրա համար կա բավականաչափ ներուժ»: Սերժ Սարգսյանը շատ էական է համարել, որ երկու երկրները չունեն հարաբերությունները զարգացնելու համար որեւէ խոչընդոտող հանգամանք:

Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու իր երկրի պատրաստակամությունը: Նա կարեւորել է փոխայցելությունների ակտիվացումը, եւ նշել, որ դրանք թույլ կտան քննարկել բոլոր այն հնարավորություններն ու միջոցները, որոնք կօգնեն երկկողմ գործակցության ընդլայնմանը:

Անդրադառնալով տնտեսական կապերին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Էմիրությունները մերձավորարեւելյան տարածաշրջանում Հայաստանի կարեւոր առեւտրատնտեսական գործընկերն է, եւ մեր երկիրը ցանկանում է առավել խորացնել համագործակցությունը: Նախագահն առաջարկել է ստեղծել համատեղ միջկառավարական հանձնաժողով` վստահեցնելով, որ այն երկկողմ գործակցությունը խթանելու շատ արդյունավետ գործիք է, եւ Հայաստանը նման փորձ ունի շատ երկրների հետ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահը եւ ԱՄԷ արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության խնդիրների շուրջ: Սերժ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նախագահ Սարգսյանը նաեւ երախտագիտությամբ ընդգծել է Միացյալ Էմիրությունների հավասարակշիռ քաղաքականությունը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6