Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է 1010 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
13/07/2009 18:51
Կիսվել

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է 1010 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին։

ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` կատարած արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել նրան։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում վերջին չորս տարվա ընթացքում նոր թափ են ստացել, եւ այդ գործում իր ներդրումն ունի դեսպան Պավլովը։ Ներկայումս ռուսական կապիտալի մասնակցությամբ Հայաստանում գործող ձեռնարկությունների թիվը հասել է 1010-ի, զգալիորեն մեծացել է կապիտալ ներդրումների ծավալը։

Ռուս դիվանագետը հավաստիացրել է, որ իր գործունեությամբ այսուհետեւ եւս կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացմանը եւ բարօրություն է մաղթել հայ ժողովրդին։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69