17/06/2010 17:11
ՀՀ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
ՀՀ կենտորնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 17-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի Ռուսաստանի բանկի 150-ամյակին նվիրված միջոցառումներին և «Կենտրոնական բանկերը և համաշխարհային տնտեսության զարգացումը. նոր մարտահրավերներ և հայացք դեպի ապագան» թեմայով կազմակերպվելիք միջազգային համաժողովին:
Զեկույցներով հանդես կգան Ռուսաստանի բանկի նախագահ Սերգեյ Իգնատևը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն, Անգլիայի բանկի կառավարիչ Մերվին Քինգը, Ֆինլանդիայի բանկի կառավարիչ Էրկի Լիիկանենը, ԱՄՀ-ի տնօրեն-կառավարչի առաջին տեղակալ Ջոն Լիպսկին, Միջազ•ային հաշվարկների բանկի •լխավոր կառավարչի առաջին տեղակալ Էրվե Հանունը:
Միջոցառումներին մասնակցելու են 30 երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարներ:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
