22/07/2010 11:48
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐԿՄԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Երեկ` հուլիսի 21-ին, Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման հարցերին։ Մասնավորապես, քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում առաջարկվող հարկման ռեժիմի մանրամասներ։ Ընդգծելով հարցի կարևորությունը` վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
