Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ
09/09/2010 15:45
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ

Այսօր` սեպտեմբերի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Նիդերլանդների Թագավորությունում (նստավայրը` Հաագա) և Ճապոնիայում (նստավայրը` Տոկիո) ՀՀ դեսպանություններ ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին։ Աշխարհի այս առաջատար երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ բացելը բխում է մեր երկրի շահերից, մանավանդ, որ այստեղ գործում են Ադրբեջանի և Վրաստանի դեսպանությունները, իսկ Ճապոնիան դեսպաններ ունի Բաքվում և Թբիլիսիում։

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրեր ստանալու պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնագրի կնքմամբ կավելանա թիվը Շենգենյան գոտու այն երկրների, որոնց տարածք դիվանագիտական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98