ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Մուշեղ Թումասյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ Վահե Դանիելյանն ազատվել է նշված նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գարեգին Մելքոնյանն ազատվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Վարչապետի որոշումով Գարեգին Մելքոնյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։