09/12/2010 12:40
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կառավարության նիստի շրջանակներում: «Մենք պետք է մեծ կարևորություն տանք բոլոր գերատեսչություններում էթիկայի կանոնների պահպանմանը և պաշտոնատար անձանց պահվածքին։ Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում», – նշել է վարչապետը:
«Կհամաձայնեք, որ պաշտոնատար անձանց պահվածքը, մանավանդ ենթակաների հետ, ունի էական նշանակություն։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրն ունենա զարգացման այնպիսի ընթացք, որը ներառված է կառավարության ծրագրերի մեջ, մեզնից յուրաքանչյուրի պահվածքից շատ բան է կախված։ Մենք պետք է խստապահանջ լինենք մեր ենթակաների նկատմամբ` անթույլատրելի համարելով այնպիսի պահվածքը, որն ուղղակի խաթարում է հանրության վստահությունը մեր նկատմամբ։ Այսուհետ էլ այդ առումով լինելու ենք շատ խստապահանջ», – ավելացրել է վարչապետը:
17/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.15
Եվրո (EUR)
426.84
-0.65
Ռուբլի (RUR)
5.0357
-0.0438
Լարի (GEL)
138.76
+0.16
Արծաթ
832.78
-4.06
18:22 17/06/26
