Պաշտոնական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.50+0.50
EUR BUY - 437.00-1.00 EUR SELL - 440.00-1.00
OIL:  BRENT - 63.77-1.01 WTI - 59.86-1.04
COMEX:  GOLD - 3980.30+1.02 SILVER - 47.86+1.55
COMEX:  PLATINUM - 1565.20+1.51
LME:  ALUMINIUM - 2850.00-1.18 COPPER - 10697.50-1.75
LME:  NICKEL - 15035.00-1.25 TIN - 35649.00-1.21
LME:  LEAD - 2020.00+0.15 ZINC - 3043.00-0.41
FOREX:  USD/JPY - 153.95+0.39 EUR/GBP - 1.1506+0.17
FOREX:  EUR/USD - 1.1506+0.17 GBP/USD - 1.306+0.35
STOCKS RUS:  RTSI - 988.12-1.32
STOCKS US: DOW JONES - 47311.00+0.48 NASDAQ - 23499.80+0.65
STOCKS US: S&P 500 - 6796.29+0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 50883.68+1.34 TOPIX - 3313.45+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 26485.90+2.12 SSEC - 4007.76+0.97
STOCKS EUR:  FTSE100 - 9777.08+0.64 CAC40 - 8074.23+0.08
STOCKS EUR:  DAX - 24049.74+0.42
06/11/2025  CBA:  USD - 382.48-0.09 GBP - 500.28+1.94
06/11/2025  CBA:  EURO - 440.27+0.93
06/11/2025  CBA:  GOLD - 48797+199 SILVER - 585.46-1.98
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
20/01/2011 10:44
Կիսվել

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

ետական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-հունական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Ընդգծելով միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերը` երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը, Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև պատվիրակու¬թյունների փոխայցելությունների ակտիվացումը` հաշվի առնելով նաև ՀՀ ԱԺ-ում և Հունաստանի խորհրդարանում գործող Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբերի դերը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Հունաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, նշելով, որ երեկ արդյունավետ հանդիպում և քննարկումներ է ունեցել Հանրապետության նախագահ Կարոլոս Պոպուլիասի հետ և վստահ է, որ նույնքան արդյունավետ կլինի հանդիպումը երկրի վարչապետի հետ:

Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսը Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել հունական խորհրդարանի ոսկե մեդալը, որի վրա պատկերված է Հին Աթենքում հունական դեմոկրատիան կերտող Պերիկլեսի դիմանկարը: 

Վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է երկկողմ տնտեսական կապերը հայ-հունական քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին համարժեք զարգացնելու, առևտրատնտեսական շփումների ուղղությամբ առավել ակտիվ ջանքերի գործադրման անհրաժեշտության մասին: 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ՀՀ նախագահի այցին զուգահեռ ընթացող գործարար համաժողովում հայ և հույն գործարար շրջանակները կկարողանան փոխադարձ հետաքրքրության նոր ոլորտներ գտնել և դրանց շուրջ փոխշահավետ համագործակցություն ձևավորել։ 

Վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուն կարևորել է նաև Եվրոպական Միության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը, որին իր երկիրն աջակցել է եւ վարչապետի խոսքով, շատ ուրախ է դրա համար` նկատի առնելով, որ երկու երկրների միջև կապերը բարեկամական ու եղբայրական են:

Հունաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Նախագահ Սարգսյանի պետական այցը Հունաստան, կնպաստի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու առավել ամրապնդմանը:

Հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարը աշխատանքային ճաշ է ունեցել վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ:

Երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ընդունելություն, որին հրավիրված են եղել Հունաստանի բարձր ղեկավարությունը և հունահայ համայնքի ներկայացուցիչներ:

AMP
06/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.48
-0.09
Եվրո (EUR)
440.27
+0.93
Ռուբլի (RUR)
4.7307
+0.0274
Լարի (GEL)
141.4
+0.16
48797
+199
Արծաթ
585.46
-1.98