23/07/2008 15:32
ՀԱՅՓՈՍՏԻ ԵՎ ԿԱՊԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԺՆԵՎ
Հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ Տրանսպորտի և Կապի Նախարար պրն. Գ. Սարգսյանի և Հայփոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն և հավատարմագրային կառավարիչ պրն. Հանս Բոոնի գլխավորոթյամբ մեկնել են Ժնև` Շվեյցարիա` մասնակցելու ՀՓՄ 24-րդ կոնգրեսին, որը տեղի կունենա հուլիսի 23-ից օգոստոսի 13-ը Ժնևի միջազգային կոնգրեսների կենտրոնում: Սպասվում է ավելի քան 1500 պատվիրակների այց Ժնև:
Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացրել ՀՓՄ մշտական մարմիններից մեկի` Վարչակազմերի խորհրդի անդամ /ՎԽ/, վերընտրվելու համար: Իր բարձր կատարողականության ու փոստային վերափոխումների գործընթացներում ունեցած դրական արդյունքների շնորհիվ, առաջատար փոստային վարչակազմերից, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հունաստանը, Պորտուգալիան, Բուլղարիան և այլ երկրներ, արդեն իսկ ստացվել են պաշտոնական գրություններ` Հայաստանի թեկնածությանն աջակցելու վերաբերյալ:
Ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև բարեփոխումների ծրագրի շրջանակներում Հայփոստը կարևորում է միջազգային փոստային ոլորտում իր ունեցած դերը: Այդ իսկ պատճառով Հայփոստ ՓԲԸ-ն նպատակ է հետապնդում միջազգային ընկերությունների հետ հաստատել ամուր և տևական համագործակցություն:
Հայփոստ ՓԲԸ-ի ազգային փոստային օպերատորի զարգացումը դիտվում է որպես առաջավոր փորձ, որը կարող է լավ օրինակ հանդիսանալ մասնավոր և պետական սեկտորների միջև համագործության համար:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
Արծաթ
763.96
-15.32
11:00 15/08/26
10:32 15/08/26
17:17 14/08/26